Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Հակոբյանի ու Իրանի արտգործնախարարի տեղակալի հանդիպման առանցքում է եղել նաև համագործակցությունն արխիվային փաստաթղթերի փոխանակման բնագավառում

Ապրիլ 15,2025 11:19

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սայիդ Խաթիբզադեի հետ։

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին, կարևորվել է փորձագիտական մակարդակով երկխոսության առավել ընդլայնումը:

Դեսպան Հակոբյանն ու նախարարի տեղակալ Խաթիբզադեն ընդգծել են ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և ԻԻՀ ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի միջև առկա փոխգործակցությունը, քննարկել համատեղ ծրագրերի կազմակերպման, փորձի փոխանակման հնարավորությունները։

Հանդիպման առանցքում է եղել նաև համագործակցությունն արխիվային փաստաթղթերի փոխանակման բնագավառում՝ որպես պատմական հիշողության պահպանման և գիտակրթական համագործակցության խթանման կարևոր բաղադրիչ։

Իրանում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930