Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչ Լիլիթ Դանեղյանը վերահաստատել է ԵԽ աջակցությունը հուլիսին Հայաստանում միջազգային բարձրաստիճան խորհրդաժողով անցկացնելու նախաձեռնությանը

Ապրիլ 15,2025 11:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապրիլի 14-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին ու Երևանում ԵԽ գրասենյակի «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Արման Զրվանդյանին:

Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված համագործակցության մակարդակը և ընդգծել համատեղ իրականացված մի շարք միջոցառումների կարևորությունը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության հետ 2023 թվականի հուլիսի 1-2-ին և 2024 թվականի ապրիլի 26-27-ին Երևանում անցկացվել են «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» և և «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմաներով բարձրաստիճան խորհրդաժողովներ, իսկ 2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուի շնորհանդեսը:

Այս համատեքստում Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ վերոնշյալ խորհրդաժողովները կարևոր հարթակ են օտարերկրյա գործընկերների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու և մասնագիտական կապեր հաստատելու տեսանկյունից:

Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչ Լիլիթ Դանեղյանը կառուցողական և արդյունավետ է որակել Եվրոպայի խորհրդի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջև համագործակցության մակարդակն ու ընդգծել, որ Գլխավոր դատախազությունը Եվրոպայի խորհրդի վստահելի գործընկերներից մեկն է:

Լիլիթ Դանեղյանը վերահաստատել է Եվրոպայի խորհրդի աջակցությունը 2025 թվականի հուլիսի 1-2-ին Հայաստանում միջազգային բարձրաստիճան խորհրդաժողով անցկացնելու նախաձեռնությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930