Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, Սյունիքի բարձրադիր գոտիներում, Դիլիջանի ոլորաններում, Զորական, Հաղթանակ գյուղերում և Բերդ-Ճամբարակ ճանապարհին մառախուղ է

Ապրիլ 15,2025 10:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։

Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորաններ փակ են բեռնատարների համար։

Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։

Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից), Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Երևան-Սևան ավտոճանապարհի 37-49-րդ կմ-ին, Արագածի, Ապարանի տարածաշրջաններում, Ջերմուկ և Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն։

Սյունիքի բարձրադիր գոտիներում, Դիլիջանի ոլորաններում, Զորական, Հաղթանակ գյուղերում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930