Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը բավարարեց Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանը ելույթ կունենա հաջորդ նիստում

Ապրիլ 15,2025 00:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀԿԴ-ում Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր կայացավ նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա նախկին օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատական նիստը, որում եզրափակիչ ճառով պետք է հանդես գար Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը:

Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց անձնական հանգամանքներով պայմանավորված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնել: Ծավալվեց հանգամանալից քննարկում, որը տեւեց բավական երկար, որից հետո դատարանը միջնորդությունը բավարարեց:

Հովսեփ Սարգսյանը հայտարարեց, որ իր եզրափակիչ ելույթը կտեւի մեկ-մեկուկես ժամ, սակայն քանի որ կալանքի երկարացման հետ կապված նախապես նշանակված մեկ այլ դատական նիստ ունի, որից բացակայել ոչ մի կերպ չի կարող, խնդրեց իրեն ելույթի հնարավորություն տալ հաջորդ դատական նիստին:

Դատարանը բավարարեց նաեւ այս խնդրանքը: Հաջորդ նիստը կկայանա հունիսի 10-ին, ժամը 15:00-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930