Լրահոս
Օրվա լրահոսը

Բուդապեշտը շարունակում է արգելափակել ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին գումար հատկացնելու առաջարկը

Ապրիլ 14,2025 23:44

Եվրամիության (ԵՄ) երկրների արտգործնախարարներն այսօր Լյուքսեմբուրգում կայացած հանդիպումից հետո անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերություններին, փոխանցում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները։

Քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրո հատկացնելու առաջարկը, որը ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ներկայացրել էր ԵՄ խորհրդին անցած ամիս։

Ադրբեջանի նախագահի հետ սերտ հարաբերություններով հայտնի Հունգարիան, սակայն, օգտվելով վետոյի իր իրավունքից, արդեն վեցերորդ շաբաթն է՝ արգելափակում է որոշումը, հայտնում են «Ազատության» աղբյուրները։

Բուդապեշտը նույն կերպ էր վարվել նաև անցած տարի, երբ Եվրամիությունը առաջին անգամ սկսեց քննարկել Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրո տրամադրելու հարցը։ Այն ժամանակ Բուդապեշտը պահանջել էր, որ ծրագրում նաև Ադրբեջանը ներառվի։ Շաբաթներ շարունակված դռնփակ բանակցություններից հետո, սակայն, եվրոպացի դիվանագետներին հաջողվել էր հաղթահարել Բուդապեշտի դիմակայությունը:

«Այսօրվա բանակցություններից հետո դեռ որևէ առաջընթաց չի արձանագրվել», – հաղորդում են «Ազատության» աղբյուրները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930