Ստոկհոլմում բողոքի ցույց է իրականացվել՝ հետեւյալ կոչով. «Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հայտնի է հայերի դեմ իր ատելությամբ լի և բռնի հռետորաբանությամբ: Նրա ռեժիմը բարգավաճում է պատերազմի, ճնշումների և էթնիկ ատելության վրա: Սակայն ժողովրդավարական աշխարհի առաջնորդները շարունակում են համագործակցել այս ժամանակակից Հիտլերի հետ՝ անտեսելով նրա հանցագործությունները՝ հօգուտ նավթային գործարքների և խավիարային դիվանագիտության:
Ալիևն իսկապես ժամանակակից Հիտլեր է: Ալիևը շնչում է ցեղասպանություն, նա իրականացնում է ցեղասպանություն և նա քարոզում է ցեղասպանություն: Եվ այսպես կոչված «քաղաքակիրթ աշխարհը» շարունակում է հանդուրժել նրան:
Մենք կոչ ենք անում Շվեդիային գործողություններ ձեռնարկել:
Մենք պահանջում ենք, որ Շվեդիան խզի բոլոր կապերը, գործարքները և դիվանագիտական պայմանավորվածությունները այս ցեղասպան ռեժիմի և նրա մոլեռանդ առաջնորդի հետ, քանի դեռ Բաքվի բանտերում որևէ հայ պատանդ կա:
Կարդացեք նաև
Մենք պահանջում ենք միջամտություն և Բաքվում անօրինական պահվող յուրաքանչյուր հայի անհապաղ ազատ արձակում:
Ձեր լռությունը մահվան դատավճիռ է Ադրբեջանում գտնվող հայ պատանդների համար:
Ազատեք բոլոր հայ պատանդներին և ռազմագերիներին»: