Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ խորհրդի հոբելյանական նիստում քննարկվել են պետության առջև այսօր ծառացած անվտանգային, տնտեսական, քաղաքական լրջագույն մարտահրավերները, առկա խնդիրներն ու  դրանց պատճառները

Ապրիլ 14,2025 21:35

Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ խորհրդի հոբելյանական նիստ՝ նվիրված կուսակցության հիմնադրման 35-ամյակին:

Նիստի ընթացքում ծրագրային ելույթով հանդես եկավ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Ելույթներով հանդես եկան ՀՀԿ խորհրդի մի շարք անդամներ:

Եվս մեկ անգամ արժևորվեցին կուսակցության գործունեության գաղափարա-քաղաքական հիմքերն ու անցած ճանապարհը: Անդրադարձ եղավ պետության համար տարբեր ժամանակահատվածներում Հանրապետական կուսակցության ունեցած կարևորագույն ձեռքբերումներին և առաջընթացին, ինչպես նաև բացթողումներին ու թույլ տրված սխալներին:

Հանգամանորեն քննարկվեցին մեր պետության առջև այսօր ծառացած անվտանգային, տնտեսական, քաղաքական լրջագույն մարտահրավերները, առկա խնդիրներն ու  դրանց պատճառները:

Արձանագրվեցին ստեղծված աղետալի իրավիճակից երկիրը դուրս բերելու ուղղությամբ կուսակցության անելիքներն ու անհրաժեշտ ծրագրերի տեսլականը:

Նիստի ավարտին ՀՀԿ խորհուրդը հանդես եկավ ուղերձով՝ ուղղված հանրությանն ու կուսակցության բոլոր անդամներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930