Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում շարունակվում է շինծու գործով դատավարությունը. թիրախում Ռոբերտ Քոչարյանն ու Վազգեն Սարգսյանն են

Ապրիլ 14,2025 20:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու դատական գործով Բաքվում այսօր շարունակել են ցուցմունք տան վկաները։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցմունք տվողների թվում այսօր եղել է Արթուր Աբրահամյանը՝ Մուրադ Պետրոսյանի վարորդը, իսկ թիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը։

Ըստ այդմ՝ նա պատմել է, թե Մուրադ Պետրոսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին Ստեփանակերտի խորհրդի շենքում, որտեղ քննարկվել է Ադրբեջանի կազմից ԼՂԻՄ-ի դուրս գալու ու Հայաստանին միանալու հարցը։

Աբրահամյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը Ստեփանակերտի քաղաքային խորհրդի նախագահ Մաքսիմ Բաբայանի թիվ 1 ձեռքն էր։ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) կուսակցական կոմիտեի նախագահ Հենրիկ Պողոսյանը գլխավորում էր Հայոց համազգային շարժումը։

Վկան, իբր, ասել է, որ զենքը Երևանից Արցախ ուղարել է սպարապետ Վազգեն Սարգսյանը։  Նախ՝ զենքը ՀՀ ուղղաթիռներով ուղարկվել է մի շարք խոշոր քաղաքներ, բացի Ասկերանից, ապա՝ տրվել ռազմական հրամանատարությանը, որոնք էլ զենքը բաժանել են խմբերի անդամներին։

Վկայի միջոցով  ադրբեջանցիները փորձել են հիմքեր ստեղծել, թե, իբր, ազատագրական պայքարին մասնակցող մեր ազատամարտիկները ստացել են վարձատրություն. իբր՝ Ռոբերտ Քոչարյանը իր ներկայությամբ բազմիցս գումար է տվել Մուրադ Պետրոսյանին, իսկ նա այն բաժանել է զինվորականներին։ Ֆինանսական օգնությունը, իբր, տրամադրվել է Երևանից, իսկ միջոցներն ուղղաթիռով ուղարկվել է Տեր-Պետրոսյանի կողմից՝ Վազգեն Մանուկյանի միջոցով։

Փաստենք, որ Հայաստանը ՀՀ Սահմանադրությամբ հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը։

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930