Լրահոս
Օրվա լրահոսը

Երկամարտի մեկական արծաթ եւ բրոնզ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Ապրիլ 14,2025 21:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մոլդովայում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանն ուներ երեք մասնակից:

Կանանց 55 կգ քաշային կարգում Եվրոպայի արդեն նախկին չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 202 (85+117) կգ արդյունքով այս անգամ բավարարվեց փոխչեմպիոնի տիտղոսով: Սակայն մեր աղջիկը փոքր ոսկու արժանացավ հրում վարժությունում:

Ալեքսանդրայի թիմակից Իզաբելլա Յայլյանը պոկում վարժությունում գրանցեց 90 կգ, հրումում՝ 103 կգ եւ երկամարտի 193 կիլոգրամով հանգրվանեց 6-րդ հորիզոնականում:

Ավելի ուշ 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը պոկում վարժությունում սանձելով 124 կգ ծանրաձողը՝ արժանացավ փոքր արծաթե մեդալի, հրում վարժությունում ցույց տվեց 4-րդ արդյունքը (151 կգ), իսկ երկամարտում իր անվան դիմաց գրանցելով 275 կգ ցուցանիշ, նվաճեց բրոնզե մեդալ:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930