Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Վարդանյանի նկատմամբ որպես պատիժ նշանակվեց տուգանքը՝ 750 հազար դրամի չափով․ նա ազատվեց պատժի կրումից

Ապրիլ 14,2025 18:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր տեղի ունեցան Սամվել Վարդանյանի վերաբերյալ «ավտոբուսի գործով» լրացուցիչ դատալսումները՝ նշանակման ենթակա պատժի հարցով։ Դատարանը վճռեց նշանակել պատիժ 750 հազար դրամ տուգանքի ձևով։ Միաժամանակ, հաշվի առնելով 100 օր տևողությամբ տնային կալանքը, դատարանը վճռեց Սամվելին ազատել պատժից, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Հիշեցնեմ, որ հիմնական դատալսումների արդյունքում դատարանը Սամվելին դատապարտել էր խուլիգանության մեղմ հոդվածով, իսկ թշնամանք հրահրելու խիստ հոդվածով արդարացրել էր։ Մենք համաձայն չենք դատապարտման հետ և պատրաստվում ենք դատավճիռը բողոքարկել։

Հիշեցնեմ նաև, որ ուղիղ 1 տարի առաջ՝ 2024թ. ապրիլի 15-ին Սամվելին խոշտանգելու փաստով քննվող վարույթով որևէ առաջընթաց չկա»,- գրել է Մելիքյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930