Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը Հայաստանի օրակարգում է. ՀՔԱՎ գրասենյակի երկու տասնամյակ շարունակվող ջատագովության արդյունքը

Ապրիլ 14,2025 19:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2025 թվականի մարտի 25-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման դրվեց «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Սա կարևոր առաջընթաց է, որը վկայում է` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շուրջ 20 տարի տևած ջատագովության արդյունքում հնարավոր եղավ հասնել անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքները և օրինական շահերը երաշխավորող առանձին համապարփակ Օրենքի նախագծի ընդունման քաղաքական որոշմանը։

Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2007 թ. նախաձեռնեց «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքները պետական կառույցների հետ համատեղ` հաշվի առնելով  հակամարտության սրման մշտական վտանգը և դեռևս ղարաբաղյան առաջին պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղում հարյուրավոր անհայտ կորած անձանց իրավունքների խախտումը, նրանց ընտանիքների՝ անհայտ կորած անձանց ճակատագիրն իմանալու իրավունքի խախտումը, ինչպես նաև բազմաթիվ այլ իրավական, սոցիալական, ֆինանսական, հոգեբանական և այլ խնդիրների համակողմանի լուծման հրատապությունը: Օրենքի նախագծի մշակման հիմք հանդիսացավ  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված Օրենքի նախագիծը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անհայտ կորածների մասին մոդելային օրենքը:

Չնայած մարտական գործողությունների վերսկսման բացահայտ  վտանգին ու, Նախագծի դեռևս 2011թ․-ին պատրաստ լինելուն, տարիներ շարունակ այն չէր ընդգրկվում ՀՀ ԱԺ օրակարգում՝  պետական մարմինների կողմից շարունակաբար համարվելով «ոչ հրատապ» և «ոչ նպատակահարմար»։ Սույն փաստը խիստ մտահոգիչ է, քանի որ անհայտ կորածների և նրանց ընտանիքների խախտված բազմաթիվ իրավունքների և մի շարք ոլորտներում չկարգավորված իրավահարաբերությունների պայմաններում Օրենքի ընդունումը պետք է լիներ առաջնահերթություն ՀՀ կառավարության համար, այլ ոչ թե արհեստականորեն ձգձգվող հարց։

Թեև 2025 թ․-ին պաշտոնապես հրապարակված և հանրային քննարկման ներկայացված Օրենքի նախագիծը ողջունելի առաջընթաց է, ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արձանագրել է մի շարք լուրջ խնդիրներ, որոնք կարող են էականորեն ազդել անհայտ կորած անձանց և նրան ընտանիքների իրավունքների արդյունավետ իրացման և պաշտպանության վրա։ Արձանագրված խնդիրները և դրանց վերաբերյալ առաջարկությունները ԱՅՍՏԵՂ։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930