Լրահոս
Օրվա լրահոսը

Անիի կամրջի վերականգնման հետ կապված տեխնիկական մասնագետների հանդիպում է եղել. Ռուբեն Ռուբինյան

Ապրիլ 14,2025 18:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քննարկվել է կարգավորման ողջ սպեկտրը, բոլոր պայմանավորվածությունները, որոնց մի մասը կատարվել է, մի մասը՝ ոչ. սա ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի պատասխանն է` թուրք գործընկերոջ հետ իր վերջին հանդիպման մասին։

Հիշեցնենք, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, օրերս կայացել էր Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը։

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ռուբեն Ռուբինյանին ասաց, որ վերջերս Ստամբուլում Անիի կամրջի վերականգնման հետ կապված տեխնիկական մասնագետների հանդիպում է տեղի ունեցել։

Մարգարայի անցակետի հարցի վերաբերյալ էլ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ հայկական կողմը կատարել է պայմանավորվածությունը, հայկական կողմից անցակետը պատրաստ է. «Սպասում ենք թուրքական կողմին, այս հարցի հետ կապված ոչ մի նորություն չկա»։

Դիտարկմանը, որ Ադրբեջանը ձգձգում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը՝ զուգահեռ նաև կրակելով սահմանին, Ռուբինյանն արձագանքեց․ «Ինձ թվում է՝ կարիք չկա, ես ասեմ՝ ինչով եմ պայմանավորում դա, բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանն աշխարհի ամենակառուցողական երկիրը չէ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930