ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 14-ին ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկիին:
Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Ռուբեն Ռուբինյանը խոսել է ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացի կարեւորության մասին:
Կողմերն ընդգծել են տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Հանդիպմանը մասնակցել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ