Լրահոս
Օրվա լրահոսը

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներկայացուցիչը ընտրվել է ՄԱԿ-ի ԵՏՀ շուկայի վերահսկողության խորհրդատվական խմբի փոխնախագահ

Ապրիլ 14,2025 15:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ ՇՎՏՄ), ի դեմս՝ փորձագետ Լիաննա Անանյանի, սույն թվականի ապրիլի 9-ին՝ մասնակցելով  ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ ԵՏՀ) Կարգավորումների համագործակցության և ստանդարտացման քաղաքականության  աշխատանքային խմբի շրջանակներում Շուկայի վերահսկողության խորհրդատվական խմբի տարեկան համաժողովին, հանդես է եկել որպես խոսնակ՝ ներկայացնելով ՇՎՏՄ գործառույթները։

Շուկայի վերահսկողության խորհրդատվական խմբի նախագահի առաջարկությամբ ներկայացվել է Լիաննա Անանյանի թեկնածությունը՝ որպես ՄԱԿ-ի ԵՏՀ Շուկայի վերահսկողության խորհրդատվական խմբի փոխնախագահ։ Վերջինս միաձայն ընտրվել է։ Վստահ ենք՝ նման համագործակցությունները կնպաստեն նոր ուղիների և լուծումների բացահայտմանը ոլորտը վերահսկող մարմինների միջև։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930