Pulse Armenia. Սա ադրբեջանական պետական AZ TV-ի հերթական հաղորդումն է, որտեղ հաղորդավարը բացահայտ խոսում է իրենց հիմնական նպատակների մասին՝ կապված Հայաստանի հետ։
Մեջբերում տեսանյութից՝
«Մեր այսօրվա գլխավոր նպատակը Հայաստանի ներսում քաոս ստեղծելն է։ Արդեն հասել ենք այն կետին, երբ հասարակությունը սկսում է կասկածել իր առաջնորդներին, իր բանակին։ Իսկ հենց սա էլ մեր շահին է։ Մենք չենք կանգնելու, մինչև չտեսնենք, որ հայերն իրենք իրենց դեմ են դուրս գալիս»։
Այսպիսի խոսքերը վկայում են այն մասին, թե ինչպիսի հոգեբանական պատերազմ է մղվում Հայաստանի դեմ։