Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագծով սահմանվում են բանակի՝ գլխավոր շտաբի, սերժանտի, կորպուսի սերժանտի եւ շտաբի սերժանտի պաշտոններ եւ դրանց վարձատրության գործակիցները

Ապրիլ 14,2025 15:22

Նախագծի համաձայն՝ Զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացման նպատակով սահմանվում են բանակի՝ գլխավոր շտաբի, սերժանտի, կորպուսի սերժանտի եւ շտաբի սերժանտի պաշտոններ եւ դրանց վարձատրության գործակիցները: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 14-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Փոխնախարարի խոսքով արեւմտյան պետությունների, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի բանակների սերժանտական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սերժանտական համակարգը ներառում է գլխավոր շտաբի եւ բանակային ուղղությունների սերժանտների առկայություն, որոնք ղեկավարում են ցածր օղակի սերժանտների գործունեությունը եւ ապահովում սերժանտական համակարգի հրամանատարական ուղղահայացը:

Արման Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ մինչեւ երկրորդ ընթերցում կկազմակերպվի աշխատանքային հանդիպում՝ առաջացած հարցերը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի հետ քննարկելու նպատակով:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին՝ այն գնահատելով որպես Զինված ուժերի կարեւորագույն բարեփոխումներից մեկը:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930