Լրահոս
Օրվա լրահոսը

«Opel»-ի վարորդներին «համբալ» անվանելու գործով նիստն անցավ առանց Արմեն Ավինյանի կամ նրա ներկայացուցչի

Ապրիլ 14,2025 15:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանն ընդդեմ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի գործով նախնական նիստն է տեղի ունեցել:

Հիշեցնենք, որ ավագանու անդամը դատարան հայց էր ներկայացրել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր դեմ, վերջինիս վիրավորական արտահայտությունների համար: 

Հիշեցնենք նաեւ, որ 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Ավինյանի հայրը լրագրողի հետ զրույցում opel մակնիշի վարորդներին անվանել էր «համբալ»:

«Ես դատական հայց էի ներկայացրել Ավինյանի հոր դեմ, քանի որ ինքս էլ ունեմ opel մակնիշի մեքենա»,- այսօր ուղիղ եթերով նիստից հետո հայտնեց ավագանու անդամը:

Նախնական նիստում դատարանն այսօր քննարկեց հայցվոր կողմի ներկայացրած ապացույցները: Ըստ Իսկանդարյանի՝ իրենք ներկայացրել են այն տեսահոլովակը, որտեղ էլ քաղաքապետի հայրը վիրավորական իր գնահատականներն է հնչեցնում opel-ի վարորդների հասցեին.

«Տիգրան Ավինյանի հոր կողմից ոչ ոք ներկա չէր՝ ո՛չ ինքը, ոչ՝ փաստաբան: Նիստն անցավ նորմալ, ընթացքում քննարկվեցին այն ապացույցները, որոնք մենք ներկայացրել ենք: Այն տեսահոլովակը, որտեղ այդպիսի արտահայտություններ է անում, մասնավորապես` opel-ի վարորդներին անվանելով «համբալ»:

Դատական հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 25-ին, ժամը 15:00-ին:

Իսկանդարյանն Արմեն Ավինյանից պահանջում է ֆինանսական փոխհատուցում վիրավորանքի համար ՝ 500 հազար դրամի չափով։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930