Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցիների բարձրացրած հարցերն ուղիղ առնչվում են Հայաստանի անվտանգությանը»․ Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 14,2025 15:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այն օրակարգային հարցերը, որոնք այսօր բարձրացնում են արցախցիները, վերաբերում են ոչ միայն Արցախի եւ արցախցիների կենսական խնդիրներին, այլ ուղիղ առնչվում են Հայաստանի եւ Հայաստանի անվտանգությանը»,- ԱԳՆ շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց, որ արտաքին քաղաքական այն օրակարգը, որն այսօր ներկայացնում են ՀՀ իշխանությունները, հայ ժողովրդի շահերը չի ներկայացնում։ «Եվ, բնականաբար, մեզ համար՝ որպես քաղաքական ուժ, առաջնայինը իշխանության փոփոխությունն է»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀԿ-ն սատարում է արցախցիների բողոքի գործողություններին։

Աբրահամյանը հիշեցրեց, որ այս կառավարությունն իր նախընտրական ծրագրում գրել էր արցախցիների ինքնորոշման իրավունքի մասին, բայց հիմա հայտարարում է Արցախի ադրբեջանական լինելու մասին։ «Այսինքն՝ այն, ինչ ասում է այս իշխանությունը, նպատակ ունի այդ իրավիճակում իր համար որոշակի շահեկան դիրքավորում ապահովել՝ փորձելով նաեւ փողոցը ցրել, մարդկանց հիասթափության տանել»,- նշեց նա»

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930