Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԳՆ-ից պահանջում ենք դադարեցնել այն անիմաստ խոսակցությունները, որ գերիների հարցով ինչ անում ենք՝ գաղտնի ենք անում»․ Լարիսա Ալավերդյան

Ապրիլ 14,2025 14:41

«Դադարեցրեք Մինսկի խմբի համանախագահությունը ցրելու մասին ձեր հայտարարությունները»,- ԱԳՆ շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին կոչ արեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Պահանջում ենք ԱՄՆ-ից, Ռուսաստանից ու Ֆրանսիայից օր առաջ վերականգնել Մինսկի խմբի աշխատանքը»,- ասաց Ալավերդյանը։

Նա անդրադարձավ Բաքվի բանտերում անօրինական պահվող հայ գերիների խնդրին։ Ալավերդյանի խոսքով՝ հայ գերիներն այսօր խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի են արժանանում Ադրբեջանում։ Եվ այդ գործողություններն այդ անձանց նկատմամբ չեն, այլ միջազգային իրավունքի դեմ հանցագործություն են։

«Պահանջում ենք արտգործնախարարությունից դադարեցնել այն անիմաստ խոսակցությունները, որ մենք գերիների հարցով ինչ անում ենք՝ գաղտնի ենք անում։ Ձեր գաղտնի արածների պատճառով է, որ այսօր Ադրբեջանում են գտնվում այդ անձինք։ Պահանջում ենք օր առաջ դիմել չեզոք պետության, թեկուզ նույն Շվեյցարիային, դիմել Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող բոլոր պետություններին՝ օր առաջ վերադարձնելու Ադրբեջանում անօրինական պահվող մեր եղբայրներին»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930