Լրահոս
Օրվա լրահոսը

«Տավուշից եմ գալիս, կրակոցներ չեմ լսել»․ Վահե Ղալումյան

Ապրիլ 14,2025 14:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես Տավուշից եմ գալիս, անմիջապես էստեղ եմ եկել։ Կրակոցներ չեմ լսել»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համանուն խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Վահե Ղալումյանը:

Վահե Ղալումյանը հայտարարեց՝ ոչ կրակոցներ է լսել, ոչ էլ կրակոցների մասին խոսակցություններ։

Լրագրողների հարցին՝ ձեր գյուղացիները ստո՞ւմ են, Վահե Ղալումյանը կրկնեց՝ չի լսել նման լուրեր։

Նա արագ հեռացավ՝ խուսափելով լրագրողների այլ հարցերից։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930