Լրահոս
Օրվա լրահոսը

Ազիզ Ալաքբարլի. Պետք չէ խորամանկությունների գնալ, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանին

Ապրիլ 14,2025 14:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք

«Խաղաղության դարաշրջան» –  N1

Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցել է ոչ միայն ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, այլ նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր և միաժամանակ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ Ազիզ Ալաքբարլին։

Վերջինս ելույթ է ունեցել «Խորհրդարանական դիվանագիտություն և գլոբալ կառավարում» պանելում և ելույթին հետևած հարց ու պատասխանի ժամանակ ստացել է հնարավորություն պատասխանելու հետևյալ հարցին. «Ե՞րբ կարող է ստորագրվել խաղաղության համաձայնագիրը ՀՀ և Ադրբեջանի միջև»։

Ալաքբարլիի պատասխանը դրվում է այստեղ ամբողջությամբ՝ մեկնաբանությունները թողնելով ընթերցողներին.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև այս հակամարտությունը չի սահմանափակվում միայն Ղարաբաղի հակամարտությամբ։ Այն ունի առնվազն 200 տարվա պատմություն։ Այս տարածաշրջանում հայերն արդեն 200 տարի ադրբեջանցիների դեմ իրականացնում են էթնիկ զտումներ, ցեղասպանություններ և դեպորտացիաներ։ Ղարաբաղի հակամարտությունն այս տխրահռչակ քաղաքականության միայն վերջին դրվագն է։ Այդ պատճառով Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և վստահելի խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար Հայաստանը պետք է իրապես հրաժարվի ադրբեջանցիների նկատմամբ իր 200-ամյա թշնամական քաղաքականությունից։ Պետք չէ խորամանկությունների գնալ, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանին։

Նախ, Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր ունեցած բոլոր տարածքային հավակնություններից և դրա համար պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Երկրորդ, որպես Ղարաբաղյան պատերազմի բաղադրիչ մաս, պետք է ճանաչի 1987-1991թթ. ընթացքում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանից (ներկայիս Հայաստանի տարածքից) արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը և ապահովի նրանց այդ իրավունքի իրացումը։ Այն էլ ոչ թե խոսքով, այլ գործով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930