Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու իրարամերժ հայտարարություն ՊՆ-ից. սա ի՞նչ տրամաբանություն է. Արտակ Զաքարյան

Ապրիլ 14,2025 14:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Երկու իրարամերժ հայտարարություն ՊՆից

«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը»: Այս մասին ասում է ՊՆ կողմից տարածված հայտարարությունը։

Գրեթե միևնույն ժամանակահատվածում, ԱԺ-ում՝ լրագրողներին տրված ճեպազրույցում ՊՆ փոխնախարարը հայտարարում է․ «Կրակոցներ երբեմն լինում են, բայց դրանք քիչ են եւ թիրախային չեն»։

Ստացվում է, որ հայկական գյուղի մշակույթի տունը թիրախ չէ՞։ Բա ի՞նչն է թիրախ այդ դեպքում։

Այսինքն՝, եթե հատուկ նշանառությամբ են կրակում դա այլ բան է, իսկ եթե անկանոն կրակահերթով են «պատահաբար» դիպել մշակույթի տանը, կամ այլ թիրախի՝ դա խնդիր չէ՞, դա վտանգ չէ՞։

Սա ի՞նչ տրամաբանություն է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930