«Այս իշխանությունը չի անում այն, ինչ խոստացել է իր ծրագրով հենց 2021 թվականին։ Երբ արդեն Արցախի մի մասը հանձնված էր, նրանք ծրագրում ներկայացնում էին ոչ թե այն, որ պատրաստվում են հանձնել մնացած մասը, այլ ժողովրդին հերթական անգամ ստում ու մանիպուլացնում էին՝ ասելով, որ պատրաստվում են նույնիսկ դեօկուպացնել Հադրութը եւ Շուշին»,- Արդարադատության նախարարության շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ լրագրողներին ասաց իրավապաշտպան Նարե Սիմոնյանը։ Նա նշեց, որ նույնիսկ մեկ տարի առաջ՝ Արցախի բռնի հայաթափումից հետո, ԱԳՆ պաշտոնյաներն ասում էին, որ արցախցիների հավաքական վերադարձի հարցը միշտ մնում է ԱԳՆ օրակարգում։ Իսկ այսօր տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունները հրաժարվում են այդ հարցից շատ աբսուրդային եւ հակահայկական հիմնավորումներ բերելով։
«Ստացվում է, որ հայկական դիվանագիտությունն այս ամբողջ ընթացքում ծառայեցվում է իրենց քմահաճույքներին եւ ոչ թե հայկական շահին։ Այս ամենի մասին պետք է խոսենք եւ պահանջենք, որ եթե ոչ մի կերպ չեն բարձրաձայնում Արցախի խնդիրների մասին, հավաքական վերադարձի իրավունքի մասին, մեր գերիների մասին, որ Բաքվի բանտում են, ուրեմն պետք է հարթակ ստեղծեն, որ արցախցիներն իրենց իրավունքների համար պայքարեն»,- ասաց Նարե Սիմոնյանը։
Նա նշեց, որ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից շատ ավելի համարձակ է խոսում եւ շատ ավելի կարեւոր հայկական խնդիրների մասին է բարձրաձայնում, քան Արարատ Միրզոյանը եւ Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ի նշան բողոքի՝ արցախցիներն ԱԳՆ շենքի մոտ ցուցադրական այրեցին կառավարության ծրագիրը։

The Council for the Protection of the Rights of Artsakh Citizens holds a protest action in front of the RA Ministry of Foreign Affairs

The Council for the Protection of the Rights of Artsakh Citizens holds a protest action in front of the RA Ministry of Foreign Affairs
Նարե Սիմոնյանն ասաց, որ սա այն կեղծ ծրագիրն է, որով հերթական անգամ խաբեցին, պարտության ու անպատվության առաջ կանգնեցրեցին հայ ժողովրդին։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ