Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ փոխնախարար. «Կրակոցները, որոնք երբեմն տեղի են ունենում, ոչ նշանառու, անհասցե սակավաթիվ կրակոցներ են… »

Ապրիլ 14,2025 13:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք բաց ենք եւ լրատվությունը տրամադրվում է հնարավորինս արագ եւ օբյեկտիվ: Այսինքն, երբ կա խնդիր, մենք ներկայացնում ենք: Այս պահին իրադրությունը հարաբերականորեն կայուն է: Ձեր վկայակոչած կրակոցները, որոնք երբեմն տեղի են ունենում, ոչ նշանառու, անհասցե սակավաթիվ կրակոցներ են… »,-լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Պաշտպանության նախարարությունն ինչ է ձեռնարկում սահմանային կրակոցների հետ կապված, հատկապես որ վերջերս Սյունիքում տներ էին վնասվել:

«Այս պահին կուտակումներ չկան: Եթե նման խնդիր ծագի, Հայաստանի Պաշտպանության նախարարությունը կազմակերպական գործողություններ կիրականացնի: Եթե պաշտոնական տեղեկատվությունը ձեզ համար արժանահավատ չէ, դուք հավատալու եք տարածվող տեսանյութերին, ուրեմն ինձանից չպետք է հարցնեք: Զինված ուժերն իրենց լիազորությունների եւ պարտականությունների շրջանակներում կատարում են իրենց աշխատանքը, եւ առաջնահերթ խնդիրը անվտանգության ապահովումն է այս պահին: Առաջնագծում հարաբերականորեն կայուն իրավիճակ է, եւ որեւէ խնդիր ծագելու պարագայում անմիջապես տեղեկատվություն կտրամադրենք»,-ասաց ՊՆ փոխնախարարը:

Արման Սարգսյանը չցանկացավ պատասխանել հայ-իրանական զորավարժությունների մասին հարցին, ասաց, որ դրա վերաբերյալ տարածվել է համապատասխան հաղորդագրություն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930