Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ Բանկը ՓՄՁ-ների կողքին է՝ իր գրավիչ առաջարկներով

Ապրիլ 14,2025 12:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆասթ Բանկն օրերս մասնակցել է «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովին։ Համաժողովն իրականացրել է Հայաստանի բանկերի միությունը` Կենտրոնական բանկի և Գերմանա-հայկական հիմնադրամի (GAF) հետ մեկտեղ։ Միջոցառումը մեկ հարկի տակ է համախմբել ֆինանսական կազմակերպությունների, պետական կառույցների և գործարարների, որոնք քննարկել են մասնավոր միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման արդյունավետ գործիքներն ու ապագա զարգացման ուղիները։

Ֆասթ Բանկում կարևորում են փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացումը, որը մեր երկրի տնտեսության կայուն զարգացման հիմնաքարն է, ուստի հատուկ ձեռնարկատերերի համար մշակել են իր տեսակի մեջ եզակի վարկավորման համակարգ՝ Տեմպ բիզնես վարկը։

Տեմպ բիզնես վարկին դիմելիս՝ հաճախորդը փոխանցում է իր էլեկտրոնային հասցեն, այնուհետև ստանում իր բիզնեսին համապատասխան հարցաթերթիկ, որը կարող է լրացնել ցանկացած ժամանակ իր նախընտրած վայրից։ Բանկի մասնագետները երկու աշխատանքային օրվա ընթացքում դիտարկում են դիմումն ու կապ հաստատում հաճախորդի հետ։ Այս նորարարական մոտեցումը վարկավորման գործընթացը դարձնում է արագ, պարզ և հասանելի։

Ֆասթ Բանկը Տեմպ բիզնես վարկը տրամադրում է 13.4% անվանական տոկոսադրույքով` 1-5 տարի  ժամկետով։  Տեմպ բիզնես վարկը տրամադրվում է առանց գրավի։

ՓՄՁ բիզնեսի վարկավորման և պրոդուկտների զարգացման թիմի ղեկավար Գարիկ Վարոսյանը նշել է․ «Ֆասթ Բանկի ռազմավարական առաջնահերթություններից մեկը փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելն է։ Այն հարցաշարը, որը լրացնում է ձեռնարկատերը, հիմնականում բաղկացած է ոչ թե ֆինանսական ցուցանիշներից, այլ բիզնեսի բնութագրից, կառավարման մոտեցումներից, արտադրանքի կամ ծառայության առանձնահատկություններից, շուկայի դիրքավորման և այլ նմանատիպ հարցերից»։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930