Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Թեւանյան. Բոյկոտի կայացման մասին է վկայում այն, որ Նիկոլ Փաշինյանը հիմա հանցանքի է մղում ԱԺ ՔՊ պատգամավորներին

Ապրիլ 14,2025 12:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ինչպես հայտնի է, Երեւանի քաղաքապետարանը եւ նրա քույր կառույցը թանկացրել են քաղաքային տրանսպորտը: Մինչեւ 300 դրամ էր թանկանալու, եւ մեր բոլորի պայքարի արդյունքում իջեցրեցին իբր 150, բայց դա մեզ չէր բավարարում: Կիրառել ենք բոլոր գործիքակազմերը եւ բոյկոտի կոչ ենք արել, բոյկոտը կայացել է ավելի քան 60 տոկոսով, որովհետեւ թվերը դրա մասին են խոսում:

Ինչքան էլ իշխանությունները եւ նրան կցված շրջանակները տարածում էին, թե իբր բոյկոտը չի կայացել, դա այդպես չէ, բոյկոտի կայացման մասին է վկայում այն, որ Նիկոլ Փաշինյանը հիմա համատեղ թալանի եւ հանցանքի է մղում ԱԺ ՔՊ պատգամավորներին, քանի որ ներկայացրել է օրինագիծ, համաձայն որի չվճարող քաղաքացիները 15 000 դրամով տուգանվելու են: Իրենք նաեւ մեկ այլ օրինագիծ են ներկայացրել, համաձայն որի՝ տրանսպորտի ուղեվարձը հավասարեցվել է այսպես կոչված տեղական վճարին»,-Մաշտոցի պուրակում կայացած ճեպազրույցում նշեց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։

Leader of the ‘Mother Armenia’ movement Andranik Tevanyan holds a briefing at Mashtots Park of Yerevan, Armenia

«Այդպես են արել, որովհետեւ ՀՀ օրենսդրությամբ, տեղական վճարները չեն կարող դառնալ հանրաքվեի առարկա, եւ ինչպես հայտնի է 17000 ստորագրություն էինք հավաքել եւ քաղաքային տրանսպորտի գնին վերաբերվող այլընտրանքային նախագիծ էինք ներկայացրել, ու «Մայր Հայաստանն» այդ 17000 ստորագրությամբ նախագծով տալիս էր հնարավորություն քաղաքացիներին, որպեսզի նրանք չվճարեն ավելին, քան 100 դրամը, իսկ եթե 4 եւ ավելի անգամ են օգտվում տրանսպորտից, գինը լիներ ավելի էժան:

Քաղաքային իշխանությունը, սակայն, նախ ավագանու նիստի ժամանակ մերժել էր այդ նախագիծը, իսկ հետո արդեն արհամարհել 17000 քաղաքացու ստորագրությունը եւ ճողոպրել ավագանու նիստից՝ նույնիսկ բովանդակային քննարկման դաշտ չմտնելով: Մեր հաջորդ քայլը լինելու էր այն, որ հավաքելու էինք արդեն երեւանցիների 10 տոկոսի ստորագրությունները, որպեսզի հարցը օրենքով սահմանված կարգով մտներ հանրաքվեի:

Իրենք վախեցան այդ հանրաքվեից, դրա համար էլ արդեն նախագիծ են ներկայացրել՝ համաձայն որի, այդ հարցը չի կարող դրվել հանրաքվեի: Մենք եւս մեկ անգամ քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ այդ ոլորտում կա 25-30 միլիոն դոլար ստվերային շրջանառություն, եւ Նիկոլ Փաշինյանը փաստացի վերցնում է թալանի պատասխանատվությունն իր վրա, ի՛նքն է թանկացման հեղինակը եւ թալանի շահառուն»,-ընդգծեց Անդրանիկ Թեւանյանը

 Մանրամասն՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930