Լրահոս
Օրվա լրահոսը

Անաստաս Միկոյան 64 հասցեի շենքի կառուցապատողն առաջին սնանկ ճանաչվողը չէ ու նախորդիվ ևս կառուցապատողների սնանկության գործեր են եղել. փաստաբան

Ապրիլ 14,2025 11:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Կառուցապատողից տուժած քաղաքացիները փակել են փողոցը:

ԱԺ պատգամավորն եկել ու ասում է, որ հարցն ուղիղ վարչապետի հսկողության տակ է, քանի որ դա համակարգային խնդիր է` մարդիկ պետք է վստահ լինեն, որ կառուցապատողն իրենց չի կարող «քցել»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում «Գնման իրավունքի» ինստիտուտի անկատարության, գրավով ծանրաբեռնված շենքի բնակարանները փոխանցման ակտերով փոխանցելուց հետո երրորդ անձի (բանկի) գրավի պահպանման, նույնիսկ գնման իրավունքներով ծանրաբեռնված վիճակում շենքի գրավադրման հնարավորության և մյուս հարցերի շուրջ բազմիցս և´ մենք, և´ բազմաթիվ այլ իրավաբաններ հայտնել ենք:

Ավելին` Անաստաս Միկոյան 64 հասցեի շենքի կառուցապատողն առաջին սնանկ ճանաչվողը չէ ու նախորդիվ ևս կառուցապատողների սնանկության գործեր են եղել:

Ի դեպ` համանման մի գործով կառուցապատողի ֆինանսավորողն ու գրավառուն կրկին «Ամիօ բանկ»-ն էր ու էլի հրաժարվում էր փոխանցվող բնակարանների մասով գրավից ազատել: Բանկը թողել էր կառուցապատողին անարգել տնօրինել հատուկ հաշվին առկա դրամական միջոցներն առանց կառուցապատողին վարկը մարելու պահանջ ներկայացնելու ու սնանկությունից հետո ակնկալում էր իր պարտքերը ստանալ քաղաքացիների գնած (փողն էլ տված) բնակարանների հաշվին: Ճիշտ է` մեզ հաջողվեց խնդիրը կարգավորել բավականին բարդ իրավաբանական լուծումներով, սակայն օրենսդրական բացերը մնացին ու ահա այժմ հարյուրավոր այլ քաղաքացիներ կրկին նույն խնդրի առաջ են կանգնած:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930