Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկայում տեսնելու ենք ոչ թե ավագանու նիստեր, այլ քաղաքապետարանի դահլիճում անձնական հակամարտության կադրեր․ ՔՊ պատգամավոր

Ապրիլ 14,2025 10:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու ճակատագիրը ավագանու մանդատ ստացած գյումրեցիների ձեռքում է։ Վստահ եմ, որ նրանց մեջ կան իրենց քաղաքը սիրող մարդիկ, որոնց համար միևնույն չէ քաղաքի կառավարման սպասվելիք կոլապսը։ Ինչո՞ւ կոլապս, որովհետև պարզից էլ պարզ է, որ եթե անգամ սպասվելիք սցենարով Վարդան Ղուկասյանին դարձնեն քաղաքապետ, ապա ավագանին որոշումներ չի կայացնելու, կոնսենսուս չի լինելու այս 2 կլանների միջև։

Եվ սրա մասին Մարտուն Գրիգորյանն արդեն իսկ անոնս է արել՝ ասելով, որ պատասխանատվություն չի կրելու, և որ սկզբունքորեն դեմ է Վարդան Ղուկասյանի «նախկին բարքերի վերադարձին, որոնցից ինքն ազատել է քաղաքը»։

Այսինքն՝ առաջիկայում տեսնելու ենք ոչ թե ավագանու նիստեր, այլ քաղաքապետարանի դահլիճում անձնական հակամարտության կադրեր։ Իսկ արդյունքում՝ չկայացված որոշումներ, քանդված փողոցներ, չհաստատված բյուջե, վագոններում ապրող գյումրեցիներ…

Ու չկա այդ 3 խմբակցություններում գեթ 1 մարդ, ով սա չի գիտակցում, բայց միայն գիտակցումով «յարա չի սաղանա», ապրիլի 16-ին ամեն մի ավագանու անձնական քվեարկությամբ է հնարավոր առաջիկա տարիների համար որոշել Հանրապետության երկրորդ քաղաքի վիճակը»։

Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930