Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, Արցախյան շարժման ակտիվիստ Ալյոշա Գաբրիելյանի ֆեյսբուքյան գրառումը
ՀՀ գործող իշխանությունները ծրագիր ունեն մինչև մայիսի վերջ կողպեքի տակ առնել Երևանում գտնվող Արցախի հանրապետության ներկայացուցչության շենքը, դրանով իսկ` վերջ դնելով Արցախի հանրապետության պետական ինստիտուտների գոյությանը։
Այդ գործին են լծված նաև իրենց հանրային գործիչներ համարող որոշ իշխանամետ ու իշխանությունների կողմից սնվող արցախցիներ։ Վերջիններս ջուր լցնելով ՔՊ-ականների ջրաղացին` առաջ են քաշում Արցախի նախկին իշխանությունների օրոք տեղ գտած կոռուպցիոն գործարքներ, իրականացված թալան ու կողոպուտ։ Ինչպես նաև քննադատելով Արցախի հանրապետության ներկա իշխանություններին, մեղադրանքներ են տեղում նրանց հասցեին` անգործություն, անհետևողականություն դրսևորելու համար։
Եկեք ճիշտ գնահետենք պահը, ՀՀ-ում բնակվող արցախահայության ներկա վիճակը, իշխանությունների կողմից նրանց նկատմամբ օր-օրի խորացող բացահայտ ճնշումները և դրանց դիմակայելուն ուղղված արցախահայության ընդվուզումների ու բողոքների ուղղորդվածությունը, որոնք հիմնականում աղերս չունեն իշխանափոխության հետ։
Կարդացեք նաև
Այս պահին նման խնդիրների, նման դեռևս չբացահայտված քրեական գործերի առաջ բերումը`ընդամենը հանրության ուշադրության շեղումն է ընդհանուր գործից։
Միասնություն և ուժերի կոորդինացում այս պահին` խիստ կարևոր է։
Արցախցիների իրավունքների պաշտպանության շտաբի շուրջ համախմբում` խիստ կարևոր է։
Արցախահայության շուրջ ՀՀ-ում գործող հասարակական-քաղաքական ուժերի միասնության ապահովում` ևս անհրաժետ է։
Կարևոր է նաև Արցախի իշխանությունների հետ համագործակցությունը, նրանց սատարումն ու պաշտպանության գործի կազմակերպումը։
Կարևոր է նաև արցախահայության իրավունքների պաշտպանության հստակ ծրագրի և ճանապարհային քարտեզի նախագծումը։
Կարևոր է նաև ծագումով արցախցի վայ քարոզիչների, բառիս բուն իմաստով, լռեցնելու գործի նախաձեռնումը։
Ամեն մի քայլ կատարելիս, նախաձեռնություն ցուցաբերելիս անպայման պետք հենվել շտաբի հետ համագործակցող ՀՀ հասարակական-քաղաքական ուժերին և հաշվի առնել նրանց ընդհանրական կարծիքը։