Հարյուրավոր ամերիկահայեր քարոզեցին Կապիտոլիումի բարձունքում հայ պատանդների ազատ արձակման օգտին՝ Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) 2025թ․-ի Գարնանային Քարոզչական գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի ունեցավ ս․թ․ մարտի 31-ից մինչև ապրիլի 2-ը:
Գագաթնաժողովի գլխավոր մասնակիցներից էր «Էմմի» մրցանակի դափնեկիր դերասան և ռեժիսոր Ջո Մանգանիելոն, ով պատմեց իր մեծ տատիկի մասին՝ երբ Հայոց ցեղասպանության ժամանակ նա կորցրեց իր ողջ ընտանիքը, սակայն խիզախորեն և ուժով համբերեց, դստեր ծնունդից և դեպի Ամերիկա իրենց ճանապարհորդությունից հետո, հուզիչ կերպով պատմելով իրենց կրած տրավմաների և այդ բոլոր ցավերի ու տառապանքների սերնդեսերունդ փոխանցվելու մասին:

(ձախից աջ) Կոնգրեսական Թոմաս Կին կրթսեր (հանրապետական, Նյու Ջերսի),
սենատոր Չակ Շումերը (դեմոկրատ, Նյու Յորք) Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի, Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանի, Ջո Մանգանիելոյի և Քեյթլին Օ’Քոնորի հետ,
Կալիֆոռնիայի քարոզիչները կոնգրեսական Լորա Ֆրիդմանի հետ (դեմոկրատ, Կալիֆոռնիա)
Կարդացեք նաև
Մանգանիելոն խրախուսեց մասնակիցներին շարունակել հարգել իրենց ժառանգությունը և օգտագործել իրենց ձայները՝ հայ ժողովրդին աջակցելու համար: Կապիտոլիումի բարձունքում քարոզիչները կապ հաստատեցին ավելի քան 400 գրասենյակների հետ՝ բարձրաձայնելով Հայաստանի անվտանգության, Բաքվում պատանդ պահվող հայ բանտարկյալների ազատ արձակման, Արցախում հայկական ժառանգության պահպանման և արցախահայերի՝ իրենց տներ վերադառնալու իրավունքների մասին:
Երկուշաբթի մարտի 31-ի երեկոյան Գագաթնաժողովը մեկնարկեց Երիտասարդ մասնագետների կապերի հաստատման միջոցառումով, Համալսարանական ակումբում, որին հաջորդեցին Քարոզչական ճեպազրույցները երեքշաբթի՝ ապրիլի 1-ին, որոնց ժամանակ Ջո Մանգանիելոն ասաց. «Եթե մենք չբարձրաձայնենք և չօգտագործենք մեր խոսքերը ճիշտ գործ անելու համար, ապա ոչ ոք չի անի… «Ես այստեղ եմ որպես մեկը, ով խնդրում է այս կառավարությանը և այս Կոնգրեսին անել ճիշտ քայլ և պաշտպանել հայերին, ուստի խնդրում եմ, օգտագործեք ձեր ձայնը բարին գործելու համար և եկեք ցույց անենք պատանդների ազատ արձակման համար»:

(ձախից աջ) Ջո Մանգանիելոն Համագումարի Մասաչուսեթսի քարոզիչների և սենատոր Էդ Մարքիի (դեմոկրատ, Մասաչուսեթս) հետ,
Կալիֆորնիայի քարոզիչները կոնգրեսական Բրեդ Շերմանի (դեմոկրատ, Կալիֆոռնիա) հետ,
Համագումարի Մասաչուսեթսի քարոզիչները կոնգրեսական Ջիմ ՄաքԳավերնի (դեմոկրատ, Մասաչուսեթս) հետ,
Համագումարի Ռոդ Այլենդի քարոզիչները կոնգրեսական Գեյբ Ամոյի (դեմոկրատ, Ռոդ Այլենդ) հետ
կոնգրեսական Ուեսլի Հանթ (հանրապետական, Տեխաս) և կոնգրեսական Ջորջ Լաթիմեր (դեմոկրատ, Նյու Յորք)
Հայ քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, առցանց դիմեց ներկաներին և հորդորեց գագաթնաժողովի մասնակիցներին երկրի մայրաքաղաքում քարոզել Բաքվում անարդարացիորեն պահվող հայ ռազմագերիների, քաղբանտարկյալների և գերեվարված քաղաքացիական անձանց օգտին։
«Վաշինգտոնից շատ բան կարելի է անել, և սա է մեր բանտարկյալների համար մեր ունեցած հիմնական պոտենցիալ լուծումը»,- ասաց Վարդանյանը։ «Ցույց տվեք աշխարհին, որ մենք՝ հայերս, համաշխարհային ազգ ենք և զգալի ազդեցություն ունենք աշխարհի առանցքային մայրաքաղաքներում»։

(ձախից աջ) Սենատոր Քրիս Վան Հոլենը (դեմոկրատ, Մերիլենդ) Համագումարի Մերիլենդի քարոզիչների հետ,
կոնգրեսական Ռոբերտ Ադերհոլտ (հանրապետական, Ալաբամա)
կոնգրեսական Ջիմ Կոստան (դեմոկրատ, Կալիֆոռնիա) Համագումարի Կալիֆորնիայի քարոզիչների հետ
և սենատոր Ջեք Ռիդը (դեմոկրատ Ռոդ Այլենդ) Համագումարի Ռոդ Այլենդի քարոզիչների հետ
Ընդգծելով, որ Ադրբեջանը զբաղվել է «քրիստոնյա փոքրամասնության սարսափելի էթնիկ զտմամբ», և որ Ալիևի ռեժիմը «հատուկ և բացառապես թիրախավորել է քրիստոնյա փոքրամասնությանը», նա նշեց, որ Ադրբեջանի վրա բավարար ճնշում չի գործադրվել։
Անդրադառնալով 2023թ․-ի սեպտեմբերի 25-ին ձայնային հաղորդագրության միջոցով վերջին անգամ իր հոր հետ խոսելում՝ նա ասաց, որ իր ընտանիքը սոցցանցերի միջոցով է իմացել, որ իր հայրն անօրինական կերպով կալանավորվել և ռազմական ուղղաթիռով տեղափոխվել էր Բաքու, որտեղ նա պահվում է մինչ օրս:

(ձախից աջ) Սենատոր Շելդոն Ուայթհաուսը (դեմոկրատ, Ռոդ Այլենդ) Համագումարի Ռոդ Այլենդի քարոզիչների հետ,
կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի) Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի, Ջո Մանգանիելոյի և Քեյթլին Օ’Քոնորի հետ միասին,
սենատոր Մարկ Քելի (դեմոկրատ, Արիզոնա),
կոնգրեսական Ջորջ Ուայթսայդս (դեմոկրատ, Կալիֆոռնիա),
կոնգրեսական Մարկ ԴեՍաուլիներ (դեմկրատ, Կալիֆոռնիա)
և Համագումարի Կալիֆորնիայի քարոզիչները կոնգրեսական Յանգ Քիմի հետ (դեմկրատ, Կալիֆոռնիա)
«Սա ամենադժվար ժամանակն է մեր ընտանիքի համար, բայց ձեզանից շատերը գիտեն, որ նա Բաքվում ապօրինաբար պահվող առնվազն 23 հայերից մեկն է, որոնք դեռ պետք է ազատ արձակվեն՝ չնայած 2020թ․-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրով Ադրբեջանի կառավարության խոստմանը», – ասաց Վարդանյանը։ «Շատ ընտանիքներ լռել են՝ վախենալով, որ Բաքվում պահվող իրենց ամուսինների, եղբայրների, հայրերի վիճակը կվատթարացնեն՝ հաշվի առնելով հայերի և իրենց քաղաքացիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և քսենոֆոբիայի լավ փաստագրված պատմությունը»:
Վարդանյանն ասաց, որ իր հորը դատում են զինվորական տրիբունալում՝ չնայած «նա կյանքում երբևէ զինվորական պաշտոն չի ունեցել»: Նա դա անվանեց «քաղաքական գործընթացի ֆարս», և իր ընտանիքի որդեգրած ռազմավարությունը, չնայած ռիսկերին, բարձրաձայնելն է և «տեղի ունեցող անարդարություններին ուշադրություն հրավիրելը»:
Համագումարը լրացուցիչ իրազեկում իրականացրեց Բաքվում հայ պատանդների ծանր վիճակի մասին Politico-ում և The Hill-ում՝ ամբողջ էջով հայտարարություններով, որոնք բաժանվեցին Կապիտոլիումի բարձունքում բոլոր գրասենյակներին:

Օրվա ընթացքում քարոզիչների հանդիպումները Կոնգրեսի մոտ 400 գրասենյակների հետ ներառում են՝ կոնգրեսական Դոն Բեյերին (դեմոկրատ, Վիրջինիա), կոնգրեսական Քրիսի Հուլահանին (դեմոկրատ, Փենսիլվանիա), կոնգրեսական Ջուդի Չուին (դեմոկրատ, Կալիֆոռնիա), կոնգրեսական Ջեյմի Ռասկինին (դեմոկրատ, Մերիլենդ), սենատոր Մարքիին (դեմոկրատ, Մասաչուսեթս), կոնգրեսական Լիզի Ֆլեթչերին (դեմոկրատ, Տեխաս) և կոնգրեսական Շոն Քաստենին (դեմոկրատ, Իլինոյս)
Քարոզչական ճեպազրույցը նվիրված էր Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությանը և միջազգային իրավունքի խախտումներին, որոնք վերաբերում էին Բաքվում պահվող հայ պատանդներին: Պանելային քննարկմանը, որի ժամանակ ելույթ ունեցան մարդու իրավունքների փորձագետ Շեյլա Փայլանը, միջազգային իրավաբան և պրոֆեսոր Էլիզաբեթ Սեմսոնը և American Enterprise Institute-ի ավագ գիտաշխատողների և Մերձավոր Արևելքի ֆորումի քաղաքականության վերլուծության տնօրեն դոկտոր Մայքլ Ռուբինը, վարում էր Համագումարի հետազոտությունների և վերլուծությունների տնօրեն Ռոբերտ Ավետիսյանը:
Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրի մասին հարցին դոկտոր Ռուբինը մտահոգություն հայտնեց խաղաղության գործընթացների պատմության վերաբերյալ՝ նշելով, որ եթե «մի կողմն անկեղծ չէ, միշտ կա հավանականություն, որ նրանք ավելի շատ շահագրգռված են մասնակցության օգուտներով, քան խաղաղության համար որոշում կայացնելու որևէ մտադրություն ունենալով»:

Ընտրված պաշտոնյաներ, քարոզիչներ, քարոզչության գիտակներ, երիտասարդ մասնագետներ և հյուրեր Համալսարանական ակումբում Երիտասարդ մասնագետների կապերի ստեղծման միջոցառմանը և գագաթնաժողովի ողջույնի ընդունելությանը Ջեֆերսոն հյուրանոցում՝ Համագումարի 2025թ․-ի Գարնանային Քարոզչական գագաթնաժողովի ժամանակ
Փայլանը նաև մտահոգություն հայտնեց խաղաղության պայմանագրի առնչությամբ՝ վկայակոչելով «միջազգային իրավունքի նկատմամբ վստահության ճգնաժամը» և «ղարաբաղցի փախստականների անվտանգ վերադարձը հնարավոր դարձնելու համար Ադրբեջանի դեմ մեր ունեցած սահմանափակումները հանելու» ներուժը:
«Դրանից հրաժարվելը սարսափելի կլինի խաղաղության գործընթացի համար»,- ասաց Փայլանը, ով ծառայել էր որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի իրավախորհրդատու և խորհուրդներ է տվել ՄԱԿ-ի կողմից աջակցություն վայելող միջազգային քրեական տրիբունալների դատավորներին և բարձրաստիճան պաշտոնյաներին: «Պատճառը, որ նրանք մեզ խնդրում են գործերը դադարեցնել, այն է, որ մենք հաղթում ենք, և գործերը շատ լուրջ են»:
Նա չսատարեց ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու գաղափարը՝ այն անվանելով «անվտանգության մեր ամենամեծ երաշխիքներից մեկը»։

(ձախից աջ) Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, Համագումարի համանախագահ Թալին Յակուբյանը, Ջո Մանգանիելոն և Համագումարի համանախագահ Օսկար Թաթոսյանը՝ Ջո Մանգանիելոյին Հայաստանի մասին գիրք նվիրելիս
Նյու Յորքի Սիթի համալսարանի պրոֆեսոր Սեմսոնը գրել է միջազգային իրավունքի, անվտանգության և ժողովրդավարացման մասին՝ մասնավորապես անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի հացադուլին՝ կեղծ դատավարությունների «խնդիրներին ուշադրություն հրավիրելու համար»:
Սեմսոնը նկարագրեց մի քանի «գործնական մեխանիզմներ», որոնք կարող են «կիրառվել՝ ստիպելու Ադրբեջանին նստել բանակցությունների սեղանի շուրջ»: Սեմսոնը նշեց, որ «ԿԽՄԿ-ն (Կարմիր խաչի միջազգային կոմիտեն) փակվում է Ադրբեջանում», և հարցրեց, թե արդյոք Կարմիր Խաչը «կպայքարի՞ իր սեփական մանդատի համար»։ Նա հավելեց. «Խնդիրների վրա հասարակության ուշադրությունը կարևոր է, քանի որ դա ստիպում է կազմակերպություններին և իշխանություն ունեցող մարդկանց ինչ-որ բան անել և քայլեր ձեռնարկել»:

Համագումարի ճեպազրույցների կարևորագույն դրվագրները, ներառյալ՝ Ջո Մանգանիելոյի ելույթը, քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի ուղերձը, դոկտոր Մայքլ Ռուբինը, Էլիզաբեթ Սեմսոնը և Շեյլա Փայլանը, Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը և Համագումարի Արևմտյան շրջանի տնօրեն Դավիթ Օջակյանը, Համագումարի նախկին համանախագահ Էնթոնի Բարսամյանը
Քարոզչական պանելային քննարկումը, որի ժամանակ ելույթ ունեցան Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը և Համագումարի Արևմտյան շրջանի տնօրեն Դեյվիդ Օջակյանը, մասնակիցների համար ծառայեց որպես վերապատրաստման դասընթաց՝ Կապիտոլիումում իրենց հանդիպումների ժամանակ հստակ հաղորդակցվելու համար և ընդգծելու հայ պատանդների ազատ արձակումը՝ կիրառելով ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևը, և շնորհակալություն հայտնելու կոնգրեսականներին՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ լինելու կամ նրանց՝ հանձնախմբին միանալու խրախուսելու համար:

Համագումարի համանախագահ Թալին Յակուբյանը վկայություն ներկայացրեց Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի առջև
Ողջույնի ընդունելություն տեղի ունեցավ երեքշաբթի, ապրիլի 1-ի երեկոյան, Ջեֆերսոն հյուրանոցում, իսկ ապրիլի 2-ին ողջ օրվա ընթացքում քարոզիչները հանդիպեցին իրենց ընտրված պաշտոնյաների հետ: Նաև ապրիլի 2-ին Համագումարի համանախագահ Թալին Յակուբյանը վկայություն ներկայացրեց Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի առջև՝ մատնանշելով ֆինանսավորման և քաղաքականության հիմնական խնդիրները: Համագումարը 20 կազմակերպություններից մեկն էր, որ անձամբ վկայություն ներկայացրեց և միակ հայկական խումբը, որն արեց դա:

(ձախից աջ) Սենատորներ Ադամ Շիֆը (դեմոկրատ Կալիֆոռնիա) և Քորի Բուկերը (դեմոկրատ, Նյու Ջերսի) Հայոց ցեղասպանության ոգեկոչման 110-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը Կապիտոլիումի բարձունքում, կոնգրեսական Հերբ Քոնաուեյը (դեմոկրատ, Նյու Ջերսի), սենատոր Էնդի Քիմը (դեմոկրատ, Նյու Ջերսի), կոնգրեսական Գեյբ Ամոն (դեմոկրատ, Ռոդ Այլենդ) և կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի), կոնգրեսական Ջիմ ՄաքԳավերնը (դեմոկրատ, Մասաչուսեթս), սենատոր Էդ Մարքին (դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջո Մանգանիելոն, Քեյթլին Օ’Քոնորը, Համագումարի համանախագահ Թալին Յակուբյանը և կոնգրեսական Ջորջ Լաթիմերը (դեմոկրատ, Նյու Յորք), կոնգրեսական Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆոռնիա) և կոնգրեսական Լորա Ֆրիդմանը (դեմոկրատ, Կալիֆոռնիա)
Գագաթնաժողովից հետո Ջո Մանգանիելոն հանդես եկավ կարևոր ելույթով Կապիտոլիումի բարձունքում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողության ժամանակ, որի ընթացքում մի շարք կոնգրեսականներ հանդես եկան Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ իրենց ելույթներով և կիսվեցին հայ ժողովրդին աջակցելու իրենց ջանքերով` ներկա մարտահրավերների պայմաններում:

(ձախից աջ) Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, Համագումարի համանախագահ Օսկար Թաթոսյանը, Ջո Մանգանիելոն, սենատոր Վան Հոլենը (դեմոկրատ, Մերիլենդ), Համագումարի համանախագահ Թալին Յակուբյանը ու Համագումարի խորհրդի անդամ Անի Սիմոնյան Թոթահը
Ամերիկայի հայկական համագումարը հայտնում է իր երախտագիտությունը Ջո Մանգանիելոյին և իր շնորհակալությունն ու գնահատանքը՝ 2025թ․-ի Քարոզչական գագաթնաժողովի մեր հովանավորներին և նվիրատուներին.
Քարոզչական գագաթնաժողովի հովանավորներ
Արա և Լեսլի Բաղդասարյաններ
Ալեքսանդր և Սիմա Բակալյաններ
Էնթոնի և Նենսի Բարսամյաններ
Դեյվիս և Մարգարիտ Մգրուբլյաններ
Քերոլին Մուգար
Դեյվիդ և դոկտոր Միռնա Օնանեաններ
Անի Սիմոնյան Թոթահ
Դին Շահինյան
Գևորգ և Էլիզաբեթ Զորյաններ
Քարոզչական գագաթնաժողովի նվիրատուներ
Բրայան Արդունի
Վիկ Բազարբաշյան
Մարի Բոգդանով
Յակոբ Բուրնազյան
Դոկտոր Մայքլ և Ուենդի Չուրուկյաններ
Քրիստոֆեր Քոլեթ
Էդվարդ Կոնստանտյան
Արամ Դարոնաստի
Գրեգորի Դոտի
Սելոմուն Գեբրիգզիաբհեր
Հրաչ Կարակաչյան
կոնգրեսական Քեթրին Ղազարյան
Հարրի Քեզելյան
Մարիամ Խալոյան
Տիգրան Խրիմյան
Կարապետ և Էլիզաբեթ Կլաչյան
Մհարե Մուրադյան
Ռոնալդ Նազելի
Գրեգորի Նեմետ կրտսեր – Կարին Վայն
Լուսինե Փիլոսյան
Սերժ Էլի Սերոբյան
Ֆիլիմոն Սիում
Դայանա Թոփչյան
Գրեգ Վարդան
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ