Լրահոս
Օրվա լրահոսը

Պատվազուրկ դատավարություն. Լեռնային Ղարաբաղի ղեկավարներն ամբաստանյալներից պատանդի են վերածվել. The Insider

Ապրիլ 12,2025 23:50

Լեռնային Ղարաբաղի հայկական վարչակազմի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի սրտահույզ կադրերը, որտեղ նա հացադուլի պատճառով ծայրահեղ հյուծված տեսք ունի, ցնցել են Հայաստանը։ Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարության տասնհինգ այլ ներկայացուցիչների հետ նախկին օլիգարխն ու բարերարն այժմ Բաքվում կանգնած է դատարանի առջև։ Ղարաբաղի հայ ղեկավարների նկատմամբ բռնաճնշումները միաժամանակ ապակայունացնում են իրավիճակը Հայաստանում և սրում հակահայկական տրամադրություններն Ադրբեջանում, գրում է The Insider-ը։

Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել փետրվարի 18-ին և այն շարունակել 23 օր՝ մինչև մարտի 12-ը։ Նա նշել է, որ նպատակն ուշադրություն հրավիրելն էր այն փաստի վրա, որ «դատավարություն չկա, բայց դատավճիռ է կայացվում»։ Առանց անկախ իրավական ներկայացուցչության, դատավարությունը, որը Հայաստանում լայնորեն դատապարտվում է որպես «կեղծ դատավարություն», ընդգծում է իրավիճակի լրջությունը, որում հայտնվել են Լեռնային Ղարաբաղի ղեկավարները։

2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո Ադրբեջանը գիտակցեց ռազմագերիների արժեքը՝ որպես սակարկության մանրադրամի։ 2021 թվականի տեսահոլովակում Իլհամ Ալիևը կատակում է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին, թե ռազմագերիները դարձել են բանակցությունների հիանալի լծակ՝ չնայած այն իրավական պաշտպանությանը, որ նրանց պետք է ընձեռվեր պատերազմի օրենքներին համապատասխան:

Թեև Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարությունն իրավաբանորեն այլ կատեգորիայի է դասվում, դրա գործառույթն Ադրբեջանի համար թերևս նույնն է՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործիք է ծառայում:

Թարգմանությունը՝ News.am-ի

Լուսանկարը՝ Ռասմուս Քենբեքի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930