Այսօր կայացավ «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան 10-րդ մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը: Մասնակցության հայտ էր ներկայացրել ավելի քան 1600 աշակերտ մայրաքաղաքից, բոլոր մարզերից, Ջավախքից, Քուվեյթից և ԱՄՆ-ից: Հանրապետական եզրափակիչ փուլ հասավ 108 մասնակից, որոնք մրցում էին հետևյալ անվանակարգերում:
- Վիրտուալ լաբորատորիա
- Համակարգչային խաղեր
- Կրիայ օլիմպիադա
- Python oլիմպիադա
- Սարքերի ինտեգրման նախագծեր
Պատանի ճարտարագետներին ողջունեցին Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության տնօրեն Սարգիս Կարապետյանը, ԱՏՁՄ խորհրդի անդամ, ARLOOPA ընկերության ղեկավար Արման Աթոյանը, ԱՏՁՄ տնօրենի խորհրդական, «ԱՐՄԱԹ» կրթական ծրագրի բազմամյա ջատագով Սեդրակ Վարդանյանը և IDBank-ի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը:
Արդեն 10-րդ տարին անցկացվող այս մրցույթի նպատակն է խրախուսել և զարգացնել աշակերտների ալգորիթմական մտածողությունը: «ԴիջիԿոդ»-ը դարձել է նաև արդյունավետ հարթակ, որտեղ Հայաստանի բոլոր մարզերի դպրոցականները հանդիպում են միմյանց, կիսվում գիտելիքներով և նորարարական գաղափարներով։
Կարդացեք նաև
Մրցույթը կազմակերպում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ) ՝ որպես «ԱՐՄԱԹ» ճարտարագիտական աշխատանոցների ծրագրի բաղկացուցիչ մրցութային մաս։ Մրցույթի գործընկերներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Հայաստանում Ամերիկյան համալսարանը։
Մրցույթի հովանավորն է IDBank-ի և IDram-ի «Մի դրամի ուժը» նախագիծը:
Հաղթողների ցանկը ստորև՝
Վիրտուալ լաբորատորիա (կրտսեր) – Թումանյանի մ/դ Տիգրան Ապրեսյան
Վիրտուալ լաբորատորիա (ավագ) – Մաստարայի մ/դ Լիանա Ամիրբեկյան, Մանե Հովհաննիսյան
Համակարգչային խաղեր (կրտսեր) – Անուշավանի մ/դ Մանվել Սահակյան, Արտյոմ Խաչատրյան
Համակարգչային խաղեր (ավագ) – Ալավերդու թիվ 2 հ/դ Նարե Անտաշյան, Սամվել Շահվերդյան
Սարքերի ինտեգրում – Տաշիրի թիվ 1 հ/դ Էլեն Պողոսյան, Էրիկ Պողոսյան
Կրիայ օլիմպիադա (կրտսեր) – Դիլիջանի ա/դ Գրիգ Ժամհարյան
Կրիայ օլիմպիադա (ավագ) – Գեղանիստի մ/դ Ռոստոմ Մանուկյան
Փայթըն օլիմպիադա (կրտսեր) – Գյումրու թիվ 2 ա/դ Ռազմիկ Չախոյան
Փայթըն օլիմպիադա (միջին) – Երևանի թիվ 131 հ/դ Վահե Գաբրիելյան
Փայթըն օլիմպիադա (ավագ) – Վանաձորի թիվ 4 հ/դ Մելս Մարտիրոսյան
Խրախուսական մրցանակներ՝
ԱՏՁՄ-ի կողմից – Արաքսի մ/դ Լևոնյան Ասատրյան, Լաուրա Ասատրյան
Noor Games– ի կողմից – Ճամբարակի ա/դ Ալեք Ալեքսանյան
Վահե Ասլոյանի կողմից – Իջևանի թիվ 5 հ/դ Արամ Վարշամյան, Նարեկ Ներսիսյան
Վանաձորի թիվ 21 հ/դ Հայկուհի Գրիգորյան:
ԱՐՄԱԹ ԹԻՄ