«Ինձ շատ անհանգստացնում է այն, որ մայիսի 21-ին վերջանում է Արցախի ազգային ժողովի լեգիտիմ ժամանակը: Քիչ է մնացել, շուրջ 40 օր:
Հիմա խնդիրն այն է, որ մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք անելու: Ո՞վ է ձեզ ասել, որ «Միավորումը» կամ «Ջենեսիզը», կամ «Հայաքվեն» տիրապետում է ամբողջ հանրության դաշտին: Ո՞վ է ձեզ ասել, որ վաղը չի գտնվելու 100, 200 հոգի, որ գնան եւ ասեն՝ դուրս եկեք Արցախի ներկայացուցչությունից, որը միակ լեգիտիմ ներկայացուցչությունն է Արցախի:
Մենք նախ եւ առաջ պետք է ունենանք մի կոնցեպտ, որով կարողանանք դիմադրել այդ հստակ վտանգին: Մայիսի 21-ից հետո մենք կարող ենք այնպիսի մի պահի հետ առնչվել, որը հավասարազոր կարող է լինել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին: Բայց դա տեղի կունենա արդեն Հայաստանի իշխանության՝ այդ դերը կատարող թիմի կողմից: Եվ եթե մենք չկարողանանք այսօրվանից սկսված դա կանխել, մեր բավականին լավ առաջարկությունները ուղղակի լինելու են առ ոչինչ: Ինձ դա է ավելի շատ հուզում եւ պետք է կարողանանք դրա լուծումը գտնել: Իշխանությունը ոչ մի խոչընդոտ չունի մայիսի 21-ից հետո հանել Արցախի ներկայացուցչությունը: Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է միասնական գնանք այդ ուղղությամբ»,- այսօր Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց ՀՀ առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ