Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվել է Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ, վարչապետը ծանոթացել է Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման  աշխատանքներին

Ապրիլ 12,2025 21:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 12-ին շարունակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ:

Մարզային այցի երկրորդ օրը Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման  աշխատանքներին: Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 25 մլն եվրո, իրականացվում է ՀՀ Կառավարության և ԵՄ համաֆինանսավորմամբ:

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թ. սեպտեմբերին, ավարտը նախատեսվում է 2026 թ.-ին: Արդյունքում՝ կստեղծվի միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր մաքսային սահմանային անցակետ:

Հաջորդիվ վարչապետն այցելել է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տեղամաս: Նշվել է, որ Կապան, Գորիս քաղաքներում և Շվանիձոր բնակավայրում իրականացվել են էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության 3 տեղամասերի վերանորոգման, զենքի պահասենյակների և անհրաժեշտ այլ գրասենյակային գույքով և տեխնիկայով կահավորման աշխատանքներ, որի համար հատկացվել է ավելի քան 70 մլն  դրամ:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայր, զրուցել տեղի բնակիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Նշվել է, որ արդեն իսկ ընթացքի մեջ է դեպի Նռնաձոր ավտոճանապարհի կառուցումը: Մեկնարկել են նաև բնակավայրում նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքները:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930