Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանություն ահազանգած անձը և նրա մտերիմը բեմականացրել էին առանձնապես ծանր հանցագործությունը՝ հափշտակելով շուրջ 9․200․000 ՀՀ դրամ

Ապրիլ 12,2025 19:25

Ապրիլի 10-ին՝ ժամը 23։14-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 42-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինկասացիայի գործ է անում և Մասիս քաղաքից Երևանի Չարբախ թաղամաս տանող հատվածում երեք անձինք փակել են իր ավտոմեքենայի ճանապարհը, հարվածել իրեն ու հափշտակել գումար։

Դեպքի վայր մեկնած պարեկներին ահազանգողը պատմել էր նույնը՝ հավելելով, որ հարձակում գործած անձինք եղել են դիմակավորված ու հափշտակել են շուրջ 9․200․000 ՀՀ դրամ։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերով ավազակության հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության քրեական ոստիկանները, համագործակցելով Մասիսի բաժնի համայնքային ոստիկանների հետ, պարզեցին, որ կատարվածը, այսպես ասած՝ առանձնապես ծանր հանցագործության բեմականացում է, մասնավորապես՝ ոստիկանություն ահազանգած անձի և նրա մտերիմ Մասիսի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի պայմանավորվածության արդյունք։ Վերջինս ապրիլի 10-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Մասիսից մայրաքաղաքի Չարբախ թաղամաս տանող ճանապարհին, որտեղ տեսախցիկներ չկան, հարվածել է ոստիկանություն ահազանգած անձի դեմքին ու վերցրել նրա մոտ եղած, նախնական տվյալներով՝ 9․000․000 ՀՀ դրամը։

Մասիսի բնակիչ 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել ու ներկայացվել է Մասիսի քննչական բաժին։ Նախաքննական մարմին ներկայացվել է նաև ոստիկանություն ահազանգած և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնած անձը։ Երկուսն էլ ձերբակալվել են։

Հետագա քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է գումարի մեծ մասը։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930