Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք քայլ առ քայլ շարժվում ենք դեպի այնպիսի մի համակարգ, որտեղ կամավոր և պարբերական դոնորությունը կդառնա մեր հասարակության անբաժան մասը. Արմեն Գասպարյան

Ապրիլ 12,2025 18:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սպիտակի բժշկական կենտրոնը միացել է առողջապահության նախարարության անվարձահատույց դոնորության արշավին:
Մարզային միջոցառմանը ներկա են եղել առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն»-ի տնօրեն Հայկ Գրիգորյանը:

Ողջույնի խոսքում փոխնախարարը շեշտել է, որ առողջապահության նախարարության առաջնահերթություններից է դոնորական համակարգի կատարելագործումը, դոնորների անվտանգության և իրավունքի ապահովումը, ինչպես նաև` գիտակցված դոնորության մշակույթի ձևավորումը:

«Մենք քայլ առ քայլ շարժվում ենք դեպի այնպիսի մի համակարգ, որտեղ կամավոր և պարբերական դոնորությունը կդառնա մեր հասարակության անբաժան մասը»,- նշել է Արմեն Գասպարյանը:

Արյունատվության ակցիային մասնակցել է Սպիտակի ԲԿ-ի թիմը` տնօրեն Վարդուհի Սիսակյանի գլխավորությամբ, Սպիտակի հրշեջ-փրկարարները, քաղաքացիներ:

Միջոցառման նպատակը մեկն էր՝ սեփական արյամբ կյանք տալ բոլոր նրանց, ովքեր իրապես ունեն դրա կարիքը. չէ՞ որ արյան միակ փոխարինողը հենց արյունն է։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930