Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Ասիլյանին Մոսկվան արտահանձնում է Երևանին. Factor.am

Ապրիլ 12,2025 17:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՔՊ կուսակցության նախկին անդամ Թաթուլ Ասիլյանին Մոսկվան արտահանձնում է Երևանին։ Այսօր տեղի է ունենալու տեղափոխման գործընթացը։ Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնեցին Ասիլյանի ընտանիքից։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից Factor.am-ին հայտնեցին, որ միջնորդությունը բավարարվել է ՌԴ գլխավոր դատախազության կողմից։

Թաթուլ Ասիլյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նշենք, որ այս հոդվածը ենթադրում է կաշառք ստանալ, կաշառքի միջնորդության կամ իրական կամ ենթադրյալ ազդեցություն շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործելու պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը։

Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930