Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային գործընկերների հետ այս և տեղում բազմաթիվ այլ շփումներից կարող եմ փաստել, որ բոլորն աջակցում են խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյան

Ապրիլ 12,2025 16:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում մեր պատվիրակությունը տասնյակ երկկողմ հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների և կազմակերպությունների պատվիրակությունների հետ՝ Դանիայից, Նորվեգիայից, ԱՄԷ-ից, Բելգիայից, Կատարից, Ինդոնեզիայից, Իրանից, Հնդկաստանից, Ճապոնիայից, Բրազիլիայից և այլն։ Պատվիրակությունը ղեկավարում էր ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, պատվիրակության կազմում էի գործընկերներիս՝ Ծովինար Վարդանյանի, Արսեն Թորոսյանի, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի հետ:

Քննարկել ենք ոչ միայն երկկողմ օրակարգերի առաջ մղման հետ կապված հարցեր, այլ նաև անդրադարձել ենք մեր տարածաշրջանում անվտանգությանն առնչվող հարցերին։ Մեր գործընկերներին ենք ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացը և ադրբեջանական կողմից դրա ստորագրումը հետաձգող արհեստական խոչընդոտները։

Միջազգային գործընկերների հետ այս և տեղում բազմաթիվ այլ շփումներից կարող եմ փաստեր, որ աներկբա է, բոլորն աջակցում են խաղաղության օրակարգին, կարևորում են օր առաջ համաձայնագրի ստորագրումը և երկարաժամկետ խաղաղության հաստատումը»։

Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930