ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան տեսաուղերձ է հրապարակել, որում, մասնավորապես, ասում է․
Փաշինյանն իր դիվանագիտական, քաղաքական, ռազմաքաղաքական կատարյալ անմեղսունակության արդյունքում ստեղծել է այս վիճակը, կորցրել ենք Ղարաբաղը՝ մեծ զոհերի գնով, Փաշինյանը Պրագայում ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, և հիմա արդեն մի նոր փուլ է մտել և ուզում է մեկընդմիշտ այս հարցը փակել եւ հանել մեր հիշողությունից։ Դրա համար նրա առջև 4 խնդիր կա դրված:
Առաջինը փոխել Հայաստանի Սահմանադրությունը, երկրորդը՝ միջազգային դատական ատյաններից հետ կանչել բոլոր հայցերը, երրորդը՝ Մինսկի խմբի չեղարկումն է, չորրորդը՝ այնքան վատթարացնել արցախցիների վիճակը, որ լքեն Հայաստանը։