Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է թողնեք այն աթոռները, որոնցից այդքան ջանասիրաբար կառչել եք․ Սարգիս Հովսեփյան

Ապրիլ 12,2025 13:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը

Ոչ ոքի իրավունք տրված չի Հայկական ֆուտբոլը հասցնել այս աղետալի վիճակին, բերել անհիմն պատճառներ ձախողումների համար, շարունակել կառավարել և հայտնել, որ շարունակելու է կառավարումը, քանի որ իրենց հրաժարականը չեն պահանջում ՀԿ-ները, որոնց մի զգալի մասին ձայնի իրավունք են տվել հենց ներկայիս ղեկավարները:

Հայկական ֆուտբոլը ձեր և մի քանի ՀԿ-ներինը չէ:

Պատասխան պիտի տաք նախ ինքներդ Ձեր, ապա ոլորտի պրոֆեսիոնալների, իրական նվիրյալների, հավաքականի, դրոշի ու զինանշանի համար խաղադաշտում և դրանից դուրս կռված մարդկանց, երկրպագուների և ֆուտբոլասերների առաջ:
Իրեն նվիրյալ համարող անձնավորությունը կործանում է Հայկական ֆուտբոլը:

Ռուս-ուկրաինական պատերազմը խանգարեց մեր հավաքականներին` չխանգարելով Ուկրաինայի հավաքականին:

Հարյուրից ավելի կառուցված մարզադաշտեր, սակայն Հարյուրակի մեջ չմտնող Ազգային Հավաքական: Կորոնավիրուսը շրջանցեց ֆուտզալի հավաքականին, չշրջանցելով մեր մնացած հավաքականներին:
ՀՖՖ-ն խոստովանեց, որ իր նպատակը եղել է խոշոր հաշվով չպարտվելը:

Դուք խոստովանել եք, որ ձախողել եք, ժամանակն է, որ պատասխան տաք ձեր ձախողումների համար, ժամանակն է թողնեք այն աթոռները, որոնցից այդքան ջանասիրաբար կառչել եք։
Մարդ, որը չի գիտակցում, որ սա աթոռակռիվ չէ, այլ Հայկական ֆուտբոլի և ապագայի պայքար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930