Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ողջ պրոցեսը` առաջնագծի իրողություններից մինչև քարոզչական հարձակումներ, ծառայեցվելու են բանակցային գործընթացում․ Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 12,2025 13:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանը որոշակի դադարից հետո կրկին ակտիվացրել է Հայաստանին տեղեկատվական թիրախավորման ենթարկելու գործողությունները:

Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմը երբեք էլ չի կանգնել, այս դեպքում նկատի ունեմ ադրբեջանական կեղծ հաղորդագրությունները` հրադադարի խախտումներ անելու և Հայաստանին վերագրելու գործողությունները:
Սրանով Ադրբեջանը մի քանի խնդիր է լուծում:

Առաջին, թեման ծախում միջազգային հանրության վրա առ այն, որ իրենք այնքան կառուցողական են, որ դեռ հանդուրժում են «հայկական սադրանքները»:

Երկրորդ, տեղեկատվական այս օպերացիայով փորձում են լեգիտիմացնել վերջին 3 շաբաթների ընթացքում հայկական բնակավայրերի նկատմամբ վախի ու ահաբեկման միջոցառումների իրականացումը:

Երրորդ, Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիայի հիմքեր է նախապատրաստում:

Չորրորդ, այս ողջ պրոցեսը` առաջնագծի իրողություններից մինչև քարոզչական հարձակումներ, ծառայեցվելու են բանակցային գործընթացում` ճնշումներ բանեցնելու և նոր զիջումներ ստանալու ակնկալիքով:

Այս 4 դրույթները միմյանց հետ փոխկապակցված են և տարբեր իրադրություններում դրանք կարող են «աշխատող» գործոններ դառնալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930