Լրահոս
Օրվա լրահոսը

Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում, ինչպես նաև ԵԽԽՎ 76 անդամներ

Ապրիլ 12,2025 12:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով ԵԽԽՎ ղեկավարի հայտարարությունները:

«Մենք վճռականորեն մերժում և դատապարտում ենք Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի կողմից առաջադրված մեղադրանքները: Մեր երկրի առաջնորդին բռնապետ անվանելն ու նրան վիրավորելը բացարձակ անընդունելի է, դա քաղաքական տգիտության ու բթամտության դրսևորում է։ Ներկայիս հիստերիկ իրավիճակը վեհաժողովում, բռնապետ Ռուսոպուլոսի գլխավորությամբ, ցույց է տալիս, որ ԵԽԽՎ-ում տիրում է ողբալի իրավիճակ։ Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Եվրոպական խորհրդարանում։ Ինչ վերաբերում է Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի որոշումների վերաբերյալ մեր դիրքորոշմանը, ապա անհեթեթություն է Ադրբեջանից պահանջել կատարել դատարանի որոշումները՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը չի մասնակցել այդ դատավորների ընտրությանը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։

Նրա խոսքով՝ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառված է Ադրբեջանի սև ցուցակում, ինչպես նաև ԵԽԽՎ 76 անդամներ, որոնք պաշտպանել են ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կասեցնելու անարդար և իրավաբանորեն կասկածելի նախաձեռնությունը:

«Եթե Ռուսոպուլոսը մտնի Ադրբեջան, ապա նրան դուրս կշպրտենք»,- ասել է Այխան Հաջիզադեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930