Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը շահագրգռված է զարգացնելու հայ-նորվեգական հարաբերությունները․ Հակոբ Արշակյան

Ապրիլ 12,2025 11:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում հանդիպել է Նորվեգիայի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Թելլեֆ Ինգե Մյորլանդի հետ:

Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնելու հայ-նորվեգական հարաբերությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը, տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատմանը եւ միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Թելլեֆ Ինգե Մյորլանդն ընդգծել է տեւական խաղաղության համաձայնագրի կնքման կարեւորագույն դերը տարածաշրջանում կայունության եւ բարգավաճման ապահովման գործում: Նա նշել է, որ տարածաշրջանում իրավիճակը շարունակում է բարդ մնալ, բայց միայն կառուցողական երկխոսության եւ խաղաղության հանձնառության շնորհիվ հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել:

ՀՀ ԱԺ պատվիրակությունը հրավիրվել է մասնակցելու այս տարի Նորվեգիայում կայանալիք Ինտերնետ կառավարման համաժողովի պատգամավորական հատվածին:

Զրուցակիցները շեշտել են միջխորհրդարանական կապերի խորացման եւ ամրապնդման անհրաժեշտությունը: Կողմերը մեծապես կարեւորել են տնտեսական դիվերսիֆիկացիան, որը կծառայի Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացին` նպաստելով քաղաքացիների եւ գործարարների տեղաշարժին ու երկու կողմերի միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ խաղաղ գործընթացի վերաբերյալ:

ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930