Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Թարվերդյան․ Այդ հայտարարությունը Մարտուն Գրիգորյանի մասին չէր, դա մոդելի մասին է․ «Հրապարակ»

Ապրիլ 12,2025 11:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նախորդ շաբաթ Հանրային հեռուստաընկերության բանավեճի տաղավարում «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը, անդրադառնալով Գյումրու ընտրություններին, ասել էր, որ ավագանու բոլոր ընդդիմադիր անդամներն էլ կարող են թեկնածու առաջադրել, ՔՊ-ն էլ պետք է մասնակցի նիստին, ով շատ ձայն հավաքի, նա էլ թող ընտրվի։ Այս հայտարարությունը քաղաքական շրջանակներն ընկալեցին որպես ակնարկ, որ Մարտուն Գրիգորյանն ուզում է ՔՊ-ի աջակցությամբ քաղաքապետ դառնալ:

Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանին առաջնորդած «Մեր քաղաքը» դաշինքը կազմված է Արթուր Վանեցյանի «Հայրենիք» եւ Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան» կուսակցություններից: Զրուցել ենք Երվանդ Թարվերդյանի հետ:

– Հ1-ի եթերում Ձեր արած հայտարարությունից հետո Մարտուն Գրիգորյանը բավականին կտրուկ հայտարարություն տարածեց, թե` «Մեր քաղաքը» դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ կամ ղեկավար չի կարող հայտարարությամբ հանդես գալ` առանց իր հետ համաձայնեցնելու: Շատերը դրանում Ձեզ ուղղված ակնարկ տեսան: Ի վերջո, Ձեր հայտարարություններն ո՞ւմ հետ էիք քննարկել, ինչպե՞ս ստացվեց, որ առանց Մարտուն Գրիգորյանի հետ համաձայնեցնելու, նման տեսակետ հայտնեցիք:

– Դա իմ իդեան էր, իմ առաջարկն էր, եւ եթե այսօր ինչ-որ մարդիկ, տարբեր քաղաքական ուժեր, այդ թվում` լրագրողներ, իմ ասածներին տարակուսանքով են վերաբերվում, ապա ես վստահ եմ, որ այդ առաջարկի համար 2026 թվականին ծափ են տալու: Իսկ ինչ վերաբերում է Մարտոն Գրիգորյանին, ես չեմ կարող նրա փոխարեն ինչ-որ հարցի պատասխանել: Իմ կողմից հնչած մտքերն իմն են: Ես դրանք ոչ մեկի հետ չեմ համաձայնեցնում: Այդ հայտարարությունը Մարտուն Գրիգորյանի մասին չէր, դա մոդելի մասին է: Քանի որ իշխանության ղեկավարը, ըստ էության, ընդունել էր իրենց պարտությունը, ես առաջարկեցի իշխանությանը` թեկնածու չառաջադրել, որպեսզի ավագանին քաղաքապետ ընտրի: Դուք ինձ վաղուց եք ճանաչում եւ լավ գիտեք քաղաքական իմ մոտեցումները: Հայկական քաղաքականության մեջ, եթե, իհարկե, կա այդպիսին, ընդունված չէ տրամաբանությունից դուրս քաղաքական հայտարարություններ, առաջարկություններ լսելը: Իմ արած հայտարարությունը միջազգային տրամաբանության մեջ ընդունված երեւույթ է: Մարդիկ դա կարող են ընդունել կամ չընդունել: Օրինակ, Ազգային ժողովի նախագահն ասաց, որ ՔՊ-ն, այնուամենայնիվ, իր թեկնածուին է առաջադրելու, վերջ….

– Ձեր հայտարարությունից հետո կոնֆլիկտ եղե՞լ է ինչ-որ մեկի հետ, օրինակ` Մարտուն Գրիգորյանի:

– Ոչ, ես առհասարակ կոնֆլիկտային մարդ չեմ: Ո՞նց կարող է կոնֆլիկտ լինել, ինչի՞ շուրջ: Չկա նման բան, չի էլ եղել:

– Ձեր առաջարկությունը շատերի մոտ ընկալվել է որպես համագործակցության առաջարկ` իշխանություններին:

– Քաղաքականապես զարգացած մարդիկ չեն կարող այդպես կարծել: Քաղաքականությունից խոսող մարդիկ, այսինքն` անգամ մեկ գիրք չեն կարդացել քաղաքականության մասին, սակայն տարբեր եզրակացություններ են անում: Եկեք տրամաբանենք․ եթե համագործակցություն լիներ, իշխանությունը թեկնածու կառաջադրե՞ր, իհարկե` ոչ: Իմ ասածը կարող էր նոր քաղաքական մշակույթի սկիզբը լինել, բայց մեր քաղաքական դաշտն այսօր պատրաստ չէ միջազգային լարված, փոփոխությունների փուլում նորամուծություններ անել: Ես առնվազն երկու-երեք քայլ առաջ եմ Հայաստանի քաղաքական դաշտում, սա կարող ենք արձանագրել:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930