Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այդ հանդիպումների ժամանակ խոսում են կրթվելուց, գիտելիքից, գիրք կարդալուց, «իրական Հայաստանից», ինչո՞ւ են դա գաղտնի անում․ «Հրապարակ»

Ապրիլ 12,2025 10:40

Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու են «Կրթվելը նորաձեւ է» անվանումով հանդիպումները փակ արվում: Ինչո՞ւ լրատվամիջոցներին թույլ չեն տալիս ներկա լինել այդ հանդիպումներին, լսել, թե ինչ է խոսում իշխանական զույգը, ինչ ելույթներ են ունենում, նրանց ինչ հարցեր են տալիս: Բա նախկին լրագրողներ լինեք, մինչեւ իշխանության գալը հարյուրավոր ելույթներ ունենաք` դատապարտեք իշխանություններին ոչ թափանցիկության, փակ դռների ետեւում` հասարակության աչքից հեռու թաքուն քայլեր անելու արատավոր քաղաքականության համար, հետո գաք իշխանության ու նո՞ւյնն անեք:

Եթե այդ հանդիպումների ժամանակ խոսում են կրթվելուց, գիտելիքից, գիրք կարդալուց, «իրական Հայաստանից», ինչո՞ւ են դա գաղտնի անում, փոխանակ Հանրային հեռուստատեսության կամերաները դնեն ու Հայաստանով մեկ հեռարձակեն, որ մարդիկ տեսնեն ու լսեն, որ սովորելը լավ բան է, որ երկրի առաջին դեմքերը միայն մեր լավն են ուզում:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930