Լրահոս
Օրվա լրահոսը

Շոուների փոխարեն ավելի ճիշտ կլիներ լուծումներ գտնելու վրա կենտրոնանալ, այլ ոչ թե ցույց տալ, թե բոլորն ինչ վատն են, իսկ «ցարն» ինչ լավն է․ «Փաստ»

Ապրիլ 12,2025 10:30

Արցախյան պատերազմում, Արցախի հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացում և արտաքին հարաբերություններում իշխանությունների տոտալ ձախողումն ու պարտություններն ակնհայտ են։ Բայց, բացի այս գլոբալ հարցերից, նույնիսկ ամենաառօրեական և ամենօրյա խնդիրներում է իր գործունեության անարդյունավետությամբ աչքի ընկնում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, իսկ այս ընթացքի շարունակությունը մեծ մարտրահրավեր է դարձել մեր պետականության համար։ Ընդ որում՝ անարդյունավետություն՝ մեղմ ասած:

Իսկ անադյունավետությունն ունի մի շարք խորքային, կառուցվածքային և համակարգային պատճառներ, որոնք ոչ միայն ի հայտ են գալիս առօրյա կառավարման պրակտիկայում, այլև վեր են հառնում որպես ռազմավարական մարտահրավերներ։ Դրանցից մեկը վերաբերում է կադրային համակարգի ոչ պրոֆեսիոնալ լինելուն, որն էլ կառավարման ճգնաժամի առաջացման պատճառ է դառնում։ Հայաստանում կադրային քաղաքականությունը երկար տարիներ կրում է ոչ պրոֆեսիոնալ, հաճախ նաև կամայական բնույթ՝ միաժամանակ արտացոլելով համակարգի ընդհանուր թուլությունները։ Շատ պաշտոնյաներ զբաղեցնում են իրենց դիրքերը ոչ թե փորձի և կարողությունների, այլ կուսակցական պատկանելության, անձնական կապերի, քաղաքական լոյալության կամ պատահական հանգամանքների արդյունքում։ Բացի այդ, անընդհատ կադրային փոխատեղումներ են լինում, որոնց արդյունքում չի ապահովվում շարունակականությունը, երբ աշխատանքները կարող են մի քանի անգամ զրոյական կետից սկսվել։ Այս հանգամանքը ևս էականորեն խաթարում է պետական կառույցների արդյունավետությունը։

Ու հիմա կառավարության նիստում խրոխտ դեմքով Փաշինյանը մուննաթ է գալիս բոլորի վրա, թե գյուղատնտեսության և այլ ոլորտներում տրամադրված դրամական միջոցներն արդյունք չեն տվել, անարդյունավետ ծախսեր են կատարվում և այլն։ Այս հարցում նա իրավացի է, քանի որ շատ ծրագրեր ֆինանսավորվում են առանց գնահատելու դրանց արդյունավետությունը կամ իրական կարիքը։ Արժեքների ու արդյունքների հարաբերակցությունը հաճախ անտեսվում է։ Դեռ ավելին, չի խոսվում այն մասին, որ մի շարք ծրագրեր էլ հակառակ էֆեկտն են ունենում, երբ հոնքը սարքելու տեղը աչքն էլ են հանում։ Բայց հարցն այն է, թե ո՞ւմ վրա է մուննաթ գալիս Փաշինյանը, երբ ինքն է կառավարության ղեկին, և տարվող քաղաքականությունն առաջին հերթին իր պատասխանատվության ներքո է։ Փաշինյանը բողոքում է բոլորից, մեղադրում է, շոու է ցուցադրում՝ հաշվի առնելով, որ ընտրությունները մոտենում են, ու ինքը շոումենի դերի մեջ պետք է մտնի։ Եթե մեկը կա, որի վրա Փաշինյանը պետք է մուննաթ գա, ապա դա առաջին հերթին ինքն է։ Շոուների փոխարեն ավելի ճիշտ կլիներ լուծումներ գտնելու վրա կենտրոնանալ, այլ ոչ թե ցույց տալ, թե բոլորն ինչ վատն են, իսկ «ցարն» ինչ լավն է։

Ճիշտ է՝ որոշ փոքրաթիվ շրջանակներ կարող են կուլ տալ իր բեմադրած շոուների խայծերը, սակայն հանրության մեծամասնությունը հիանալի հասկանում է, թե ինչ է կատարվում։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Դրա համար կառավարությունը ղեկավարողը պետք է իր պաշտոնին համապատասխանող խելք և կազմակերպչական կարողություն ունենա։ Մնացածը ափսոսանքի ժանրից է։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930