Լրահոս
Օրվա լրահոսը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը անդրադառնալով Վատիկանում տեղի ունեցող «Քրիստոնէութիւնը Ազրպէյճանի Մէջ» անունը կրող համագումարին, իր խոր ցաւն ու ընդվզումը յայտնեց

Ապրիլ 11,2025 23:40

Ուրբաթ, 11 Ապրիլ 2025-ին, Վատիկանի Արեւելեան Կաթոլիկ Եկեղեցիներու բաժանմունքի ընդհանուր պատասխանատուին՝ քարտինալ Ք. Կիւճերոթիին ուղղած իր նամակին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը անդրադառնալով Վատիկանի Կրէկորեան համալսարանին մէջ այս օրերուն տեղի ունեցող «Քրիստոնէութիւնը Ազրպէյճանի Մէջ» անունը կրող համագումարին, իր խոր ցաւն ու ընդվզումը յայտնեց:

Նորին Սրբութիւնը ըսաւ, թէ յիշեալ համագումարին միակողմանի կերպով կազմակերպումը, առնչուած անոր քննարկելիք նիւթերուն ու դասախօսներուն, յատկապէս հայ եկեղեցւոյ հետ աղերս ունեցող նիւթերուն, եւ հայ դասախօսներուն բացակայութիւնը, բացայայտ անարդարութիւն մըն է պատմական ճշմարտութեան դէմ:

Վեհափառ Հայրապետը քարտինալ Կիւճերոթիին, որ յայտնի հայագէտ մըն է, յիշեցուց, որ քրիստոնէութեան առաջին դարերէն սկսեալ սերտ յարաբերութիւն գոյութիւն ունեցած է հայ ու աղուանից եկեղեցիներուն միջեւ, ինչպէս նաեւ հայ եկեղեցւոյ գործօն ու կազմակերպ ներկայութիւնը Արցախի մէջ մինչեւ ներկայ օրերուն: Նոյն նամակին մէջ Վեհափառ Հայրապետը նաեւ յիշեցուց Ազրպէյճանի իշխանութեան կողմէ կազմակերպուած բռնի տեղահանումը Արցախի հայ ժողովուրդին, որպէս արդիւնք անոր ցեղասպանական քաղաքականութեան:

Միաժամանակ Նորին Սրբութիւնը ընդգծելով Վատիկանի իշխանութիւններուն ցուցաբերած դրական մօտեցումը Արցախի հայութեան առնչուած հարցերուն նկատմամբ՝ ըսաւ, թէ վստահ ենք, որ Վատիկանի իշխանութիւնները չեն բաժներ յիշեալ համագումարին միակողմանի ու անճիշդ մօտեցումները:

 

«Ապառաժ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Ինչպես աշխարհիկ կայանքում, այնպես էլ հայ կրոնավորների մեջ ազգային նվիրյալ ու համարձակ անհատականությունների խիստ անհրաժեշտություն է զգացվում։ Հրաշալի է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հենց այդպիսին է։ Մաղթենք նրան երկար կյանք ու բեղմնավոր գործունեություն։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930