Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները առցանց քննարկում են ունեցել Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի համայնքային հարցերի պատասխանատու Գեւ Իսկաջյանի հետ։
Խորհրդի անդամ Արտակ Բեգլարյանը կարեւորել է Արցախի հարցը միջազգային օրակարգում պահելու, հայ պատանդների ազատ արձակման եւ ցեղասպանության դատապարտման ուղղությամբ իրականացվող Հայ դատի գրասենյակների աշխատանքները։ Նա ԱՄՆ Հայ դատի ներկայացուցչին է ներկայացրել Արցախի ժողովրդի պահանջները, ակնկալիքներն ու խորհրդի առաջիկա քայլերը։
Գեւ Իսկաջյանը կարեւորել է Արցախի ժողովրդի համախմբված պայքարը՝ սեփական իրավունքների պաշտպանության համար։ Նա նշել է, որ Արցախի օրակարգը Հայ դատի սեղանին է եւ Հայ դատի աշխարհասփյուռ գրասենյակներն ու հանձնախմբերը շարունակում են միջազգային ասպարեզում բարձրաձայնել Արցախի ժողովրդի ձայնը։ Նա կարեւորել է համախմբումը եւ Սփյուռքի աջակցությունը հայտնել Արցախի ժողովրդին եւ նրա իրավունքների համար պայքարին։
Քննարկմանը ներկա էին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներ, ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի ներկայացուցիչներ։
Կարդացեք նաև
«Ապառաժ»