ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին։
Հանդիպմանը կողմերը քննարկել են ԱԶԲ և ԶՖԳ կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրին առնչվող մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել վարկային միջոցների ներգրավման համար կազմված քաղաքականության աղյուսակի գործողություններին, դրանց իրականացման ընթացքին, ինչպես նաև ակնկալվող արդյունքներին:
ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերներին փոխգործակցության արդյունավետ ընթացքի և աջակցության մի շարք ծրագրերի հաջող իրականացման համար։
Կողմերը քննարկել են տեխնիկական աջակցության ուղղությունները, մասնավորապես, ՊԵԿ ենթակառուցվածքի արդիականացման, մաքսային ռիսկերի կառավարման համակարգի բարելավման, նոր տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման միջոցների ներգրավման, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի փոխանակման հետ կապված մի շարք հարցեր։
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են շարունակական փոխգործակցության պատրաստակամությունը:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին