Ապրիլի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանի շրջանակներում անդամ երկրների միաձայն որոշմամբ 12-րդ դարի հայ մեծ մտածող, գիտնական, օրենսդիր, առակագիր և մանկավարժ Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» («Դատաստանագիրք Հայոց») աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում (Memory of the World Register)։
Հայտը մշակվել էր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի կողմից։
Տեղեկանք
Կարդացեք նաև
Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրը փաստագրական ժառանգության ցանկ է, որտեղ ներառված են մարդկության համար բացառիկ կարևորություն և արժեք ներկայացնող փաստաթղթեր, ձեռագրեր, տեսահնչյունային նյութեր, գրադարանային հավաքածուներ և արխիվներ, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հին ձեռագրերի հավաքածուն, աստղագետ Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրությունը (կամ Բյուրականի առաջին ուսումնասիրությունը), կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտության հավաքածուն և Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն։
ՀՀ ԱԳՆ